Ավելի քան երկու ժամ է շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին

Ավելի քան երկու ժամ է շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։

Շուշիի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել են մայրուղին:

Ճանապարհը բացելու նպատակով ադրբեջանական կողմի հետ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել: Խնդրի հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ Արցախի լիազոր պետական մարմինները օպերատիվ կապի մեջ են խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:

Իրավիճակի փոփոխության դեպքում հանրությանը պատշաճ կտեղեկացվի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կատար 2022. հայտնի են փլեյ-օֆֆի վերջին զույգերը

Հաջորդը

Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց է. ԱՀ տեղեկատվական շտաբ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Կութ գյուղում

Ադրբեջանական զինվորականների հանցավոր արարքները կոպիտ կերպով խախտում են Կութ գյուղի բնակիչների, իրավունքները, երեխաների շահերը։ Այս մասին ֆեյսբուքում գրել…
Դիտել

Մոտ 300 ուխտավոր այցելել է Ղարաբաղի Ամարասի վանական համալիր

Մոտ 300 մարդ, այդ թվում՝ Ստեփանակերտի և մոտակա բնակավայրերի բնակիչներ, կիրակի  ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի հնագույն…
Դիտել

Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը

Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների  երկրորդ փուլը։ Ընդհանուր առմամբ, տեղադրվել է ավելի քան 191 հազար քվեատուփ։ Ընտրողների թիվը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share