ՃՏՊ. ամուսիններն ու նրանց 3-ամյա տղան մահացել են

Դեկտեմբերի 4-ին, ժամը 23:25-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքը շրջանցող կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19-րդ կմ-ին «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Հ. ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Վ. Հ.-ն (ծնված 2019 թ.) և Ա. Թ.-ն (ծնված 2000 թ.) տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ գրանցվել է վերջիններիս մահը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ ևս գրանցվել է վերջինիս մահը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Ձգողականություն» բալետի պրեմիերան՝ նոր մոտեցմամբ

Հաջորդը

Նախորդ տարիների համեմատ ունենալու ենք ավելի տաք և չոր դեկտեմբեր. Գագիկ Սուրենյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսական դավաճանության մասին՝ ծագումով հայի խոստովանությունը

«Այո՛, Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը»: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Դմիտրի Կիսելյովի…
Դիտել

Արցախի Հանրապետությունն անցնում է աշխատանքային ռեժիմի մասնակի սահմանափակումների

Արցախի Հանրապետությունը հունվարի 19-ից անցնում է աշխատանքային ռեժիմի մասնակի սահմանափակումների Արցախի Հանրապետության պետական հաստատությունները հունվարի 19-ից անցնում են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share