«Ձգողականություն» բալետի պրեմիերան՝ նոր մոտեցմամբ

Նոր ձեռագրով ու հրաշալի բալետային կազմով՝ «Հին աստվածներ» դրամայից դեպի «Ձգողականություն»:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Ձգողականություն» երկու գործողությամբ բալետային ներկայացման պրեմիերան՝ ըստ Լեւոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի։

Ի դեպ, 1909 թվականին Լեւոն Շանթի կողմից գրված այս դրամային բազմիցս անդրադարձել են հայկական թատրոնները, բայց այս բեմադրությունն ամբողջովին նոր է:

Բեմադրության երաժշտական ղեկավարը և դիրիժորը Կարեն Դուրգարյանն է, Լիբրետոյի հեղինակն ու բեմականացնողը՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։

Նարինեն նշեց, որ լիբրետոն ստեղծելիս կարևորել է այս ստեղծագործության հոգեբանական շերտերը, որ այն չդառնա պարզունակ մելոդրամա։ Հավելեց նաեւ, որ ոչ թե պարզապես գրական աշխատանք է տարել, այլ գիտական աշխատանք՝ մաթեմատիկական հաշվարկներով. «Մենք շատ ենք ընկնում ծայրահեղությունների մեջ. զգացմո՞ւնք, թե՞ միտք, թե՞ հավատ, խավա՞ր, թե՞ լույս։ «Հին աստվածներ»-ում հեղինակն այս հարցադրումներն է դնում եւ կերպարներն ընկնում են ծայրահեղությունների մեջ։ Մենք էլ ենք, չէ՞, հայտնվում նման իրավիճակներում, այն էլ հաճախ։ Մինչդեռ բնության մեջ այդ հակադրությունները իրար կողքի են եւ պետք է ընդամենը գիտակցել, որ դա հենց բնության օրենքն է։ Այո, կյանքն էլ է այդպիսին եւ յուրաքանչյուր դրսեւորում պետք է ընդունել իբրեւ օրինաչափություն»։

Բեմադրիչ-դերասանուհին առաջին անգամ է բալետային ներկայացման շուրջ աշխատում. «Ինչպես ներկայացման հերոսներից աբեղան համարձակ քայլ արեց, այնպես էլ մենք համարձակ քայլ արեցինք ու նետվեցինք «ջուրը»՝ նոր բան հայտնագործելու, որովհետև գայթակղությունը մեծ էր. կար փայլուն դրամատուրգիա, շատ լավ թատրոն ու անձնակազմ»:

«Հին աստվածներ»-ի սյուժեն հիանալի ձուլվել է բալետային ներկայացմանը: Աբեղան փրկում է նավակից ջուրն ընկած աղջկան։ Կնոջը գրկած վանականը չի կարողանում մոռանալ թաց մարմինը, ծովի հետ կռիվը, բնության տարերքը… Բնությունը ձգում է նրան։ Աբեղան կանգնում է երկընտրանքի առջև. Վանահայրը իր սրտի ցանկությունը խեղդում է մտքի, կամքի ուժով եւ որոշում քանդել եկեղեցին ու շինել նորը… Ծովը կանչում է նրան։ Նա տրվում է կանչին ու փնտրում իր ազատությունը, ձուլվում է բնության հզոր գեղեցկությանը…»:

Կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի համար դրաման շատ հարազատ է. «Ես չորս տարի ապրել եմ Երուսաղեում, եղել եմ Ժառանգավորաց վարժարականի տնօրենը, բայց հետո փախել եմ, ամուսնացել եմ, մի խոսքով՝ ընտրել եմ կյանք, վտարվել եմ այնտեղից: Ինչ-որ տեղ ինքնակենսագրական է, բայց մի քիչ այլ ավարտով: Եվ շատ ծանոթ եմ, և շատ սիրում եմ հոգևորականներին: Մեծ հույս ունեմ, որ սա միշտ կլինի օպերային թատրոնի խաղացանկում, որովհետև նոր ու խիզախ լեզու է նաև մեր թատրոնի համար»:

«Ձգողականություն» խորագրով այս նոր բեմադրության բալետմայստերն է Արա Ասատուրյանը, բեմադրության և զգստների նկարիչը՝ Վիկտորիա Ռիեդո – Հովհաննիսյանը։

Ստեղծագործական խումբը՝ երաժշտական և բեմադրական առումով կարողացել է ամբողջովին վեր հանել Լևոն Շանթի հանրահայտ ստեղծագործության՝ «Հին աստվածներ»-ի էությունը։ Վաչե Շարաֆյանի և Նարինե Գրիգորյանի համագործակցությունն էլ կշարունակվի։

Բեմադրությունն ամբողջովին իրականացվել է Համազգային կրթամշակութային միության աջակցությամբ։

Հեղինակ՝ Ալինա Ստեփանյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կատար 2022.Անգլիան 1/4 եզրափակիչում է

Հաջորդը

ՃՏՊ. ամուսիններն ու նրանց 3-ամյա տղան մահացել են

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհրուրդների համատեղ նիստ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթում նշել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացվելու է 110 մլրդ դրամի…
Դիտել

Անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված եկամուտները ենթակա են հարկման․ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված եկամուտները ենթակա են հարկման։…
Դիտել

Starmus-ը Հայաստանում մեկնարկեց փառատոնի պատմության մեջ առաջին ջազային համերգով ու Նոբելյան մրցանակակրի դասախոսութամբ

Նոբելյան մրցանակի դափնեկիր Էդվարդ Մոսերի դասախոսությամբ ու փառատոնի պատմության մեջ առաջին անգամ ջազային համերգային ծրագրով Երևանում մեկնարկեց Starmus…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share