Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԵԽ կողմից տրամադրվող աջակցությունը

Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ, ԵԽԽՎ-ում Ֆինլանդիայի պատվիրակության ղեկավար Կիմո Կիլյունենին և Շվեդիայի պատվիրակության ղեկավար Բորիանա Աբերգին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ (ԵԽ) արդյունավետ համագործակցության կապակցությամբ:

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԵԽ կողմից տրամադրվող աջակցությունն՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, օրենքի գերակայության ապահովմանը և մարդու իրավունքների պաշտպանության առաջմղմանը՝ նշելով, որ այս ոլորտներում առանցքային բարեփոխումներ իրականացնելու գործում ԵԽ-ն Հայաստանի կարևոր գործընկերներից է։

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից ԵԽ տարբեր մարմինների, մասնավորապես՝ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարություններն ու կոչերը։

Հայկական կողմն ընդգծել է, որ ԵԽ-ին անդամակցելիս և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պարտավորվել են բացառապես խաղաղ միջոցներով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, մինչդեռ Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած այս պարտավորության բացահայտ խախտում էր։

Անդրադարձ է կատարվել նաև Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին: Այս համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԽ իրավասու մարմինների՝ Արցախում անխոչընդոտ ներգրավվածության կարևորությունը։

Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը: Այս առումով, նախարար Միրզոյանը կարևորել է 2021թ. ապրիլին հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում կայացած ընթացիկ քննարկումը և 2021թ. սեպտեմբերին պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ զեկույցի ընդունումը:

Ընդգծվել է նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական ու պատմամշակութային ժառանգության պահպանման հարցի կարևորությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անցկացվել են ՀՕՊ զորավարժություններ

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1835 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Շփման գծում պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 16-ին և 17-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով…
Դիտել

Երեւանում ծառն ընկել եւ մասամբ փակել է երթեւեկելի գոտին

Մայիսի 29-ին, ժամը 02։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում ծառն…
Դիտել

Երեւանի մի քանի շենքեր այլեւս գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկում չեն

Կառավարության 2013 թվականի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» 958-Ն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share