Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԵԽ կողմից տրամադրվող աջակցությունը

Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ, ԵԽԽՎ-ում Ֆինլանդիայի պատվիրակության ղեկավար Կիմո Կիլյունենին և Շվեդիայի պատվիրակության ղեկավար Բորիանա Աբերգին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ (ԵԽ) արդյունավետ համագործակցության կապակցությամբ:

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԵԽ կողմից տրամադրվող աջակցությունն՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, օրենքի գերակայության ապահովմանը և մարդու իրավունքների պաշտպանության առաջմղմանը՝ նշելով, որ այս ոլորտներում առանցքային բարեփոխումներ իրականացնելու գործում ԵԽ-ն Հայաստանի կարևոր գործընկերներից է։

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից ԵԽ տարբեր մարմինների, մասնավորապես՝ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարություններն ու կոչերը։

Հայկական կողմն ընդգծել է, որ ԵԽ-ին անդամակցելիս և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պարտավորվել են բացառապես խաղաղ միջոցներով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, մինչդեռ Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած այս պարտավորության բացահայտ խախտում էր։

Անդրադարձ է կատարվել նաև Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին: Այս համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԽ իրավասու մարմինների՝ Արցախում անխոչընդոտ ներգրավվածության կարևորությունը։

Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը: Այս առումով, նախարար Միրզոյանը կարևորել է 2021թ. ապրիլին հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում կայացած ընթացիկ քննարկումը և 2021թ. սեպտեմբերին պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ զեկույցի ընդունումը:

Ընդգծվել է նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական ու պատմամշակութային ժառանգության պահպանման հարցի կարևորությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անցկացվել են ՀՕՊ զորավարժություններ

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1835 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Սերժ Սարգսյանը պարտավոր է հանրությանը հայտնել, թե ի՞նչ է կատարվել Արցախյան գործընթացում 2016թ․ հունվարից հետո. Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի վերջին ելույթին եւ գրել. «Հայաստանի 3-րդ նախագահը, հեռակա…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջև: Վարչապետ Փաշինյանը…
Դիտել

Լիտվայի առողջապահության նախկին նախարարը պատվաստվել է

Լիտվայի 2016-2020 թվականների առողջապահության նախարար Աուրելիուս Վերիգան կորոնավիրուսի դեմ պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով: Այս մասին նա գրառում է կատարել…
Դիտել

Հայաստանում կարտադրվի «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ և հայաստանյան առաջատար «Լիկվոր» դեղագործական ձեռնարկություն ՓԲԸ-ն հայտնում են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share