Արարատ Միրզոյանը Լեհաստանի փոխվարչապետին է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

Հուլիսի 19-ին պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել երկրի փոխվարչապետ Յացեկ Սաշինի հետ։ 

Զրուցակիցները գոհունակությամբ են նշել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր 30 տարիների ընթացքում միջպետական հարաբերությունների զարգացումն ու առկա դինամիկան։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Լեհաստանը Հայաստանի կարևոր եվրոպական գործընկերներից է։

Արարատ Միրզոյանը և Յացեկ Սաշինը քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել՝ ուղղված առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացմանը, ներդրումային հնարավորությունների ստեղծմանը և գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացմանը: 

Նախարար Միրզոյանը նշել է, որ 2018-ից ի վեր Հայաստանի Կառավարությունը անհաշտ պայքար է սկսել կոռուպցիայի դեմ, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավման ծավալուն բարեփոխումներ են իրականացվել, ինչը լավ հնարավորություններ է ստեղծում օտարերկրյա ներդրողների համար։

Կողմերը կարևորել են Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի ձեռքբերումը, ինչը մեծ հնարավորություններ է ստեղծում կապիտալի շուկայում Հայաստանի ու Լեհաստանի համագործակցության համար։ 

Ընդգծվել է հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության դերը` որպես արդյունավետ հարթակ, համատեղ ծրագրերի քննարկման և գործնական քայլերի նախանշման համար։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են նաև գործարար պատվիրակությունների փոխայցելությունները և համաժողովների անցկացումը։

Հանդիպմանը նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հաջորդը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մարտական կազմով կմասնակցի Լեհաստանի միջազգային մրցաշարին

Առնչվող նյութեր
Դիտել

Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ

Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և…
Դիտել

Ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Արցախի քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Ճարտարի բնակչին սպանած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. «2021թ․ դեկտեմբերի 4-ին…
Դիտել

Գերմանիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ հարձակումները

Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է ԳԴՀ արտաքին գործերի պետնախարար Տոբիաս Լինդների հետ:  Հանդիպման ընթացքում անդրադարձ է…
Դիտել

Փոստային առաքանիներում տարբեր տեսակի թմրամիջոցներ են հայտնաբերվել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share