Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ

Նոյեմբերի 10-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։

Նախարարներ Միրզոյանը և Լը Դրիանը քննարկել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր և վերահաստատել իրենց շահագրգռվածությունն՝ առավել զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը։ Ընդգծվել է երկու երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնման կարևորությունը։

Հայաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող մի շարք հարցեր։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ հակամարտության համապարփակ և տևական լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով։

Անդրադարձ է կատարվել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերին։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ ու շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը։

Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի օրերին և դրան հաջորդած շրջանում Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի դիրքորոշումն ու քայլերը։

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարար Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ցուցաբերած օգնության համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հրապարակային անակնկալով հանդես եկած պաշտոնատար անձը պարտավոր է պարզաբանել. Արման Թաթոյանը ԱԽ քարտուղարին

Հաջորդը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Առնչվող նյութեր
Դիտել

ՔԿ նախագահն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների: Այս…
Դիտել

Արցախի նախագահի պաշտոնակատարը սթափության կոչ է անում

Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հանդես է եկել Արցախի ժողովրդին ուղղված կոչով. «Վաղը` սեպտեմբերի 9-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share