Արարատ Միրզոյանի եւ Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը Անթալիայում (տեսանյութ)

Անթալիայում կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: Այն տեղի է ունենում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում:

Արարատ Միրզոյանն ասել է, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել գործընթացն առանց նախապայմանների։ Նա նշել է, որ Երեւանը վճռական է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունությանն հասնելու հարցում։

«Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Չավուշօղլուն հայ պաշտոնակցի հետ բանակցություններն անվանել է «շատ կառուցողական եւ արդյունավետ»։

«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված քայլերը։ Ուզում եմ գոհունակությամբ փաստել, որ մենք ջանքեր ենք գործադրում Կովկասում խաղաղության հաստատման համար։ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ քայլերը դրական է ընկալում նաեւ Ադրբեջանը։ Բաքուն աջակցում է այս գործընթացին։ Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը համապատասխանում են բոլոր կողմերի շահերին»,- ասել է թուրք նախարարը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը ցանկանում է հայաթափել Արցախը. Արտակ Բեգլարյան

Հաջորդը

Արկը պայթել էր համայնքին պատկանող շինության բակում (լուսանկարներ)

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ֆինանսների նախարարության եւ ACCA-ի միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր

ՀՀ ֆինանսների նախարարության մասնագետները ՀՀ եւ ՌԴ ֆինանսների նախարա­րությունների միջեւ 2020-2022թթ. երկկողմ համագոր­ծակ­ցության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 14-17-ը մասնակցում են Մոսկվայում ընթացող «Ինտեգրացված հաշվետվողականության կիրառման…
Դիտել

Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հարավային թևում՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանում:…
Դիտել

6 ամսվա ընթացքում Երեւանը նոր ավտոբուսներ կունենա

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ֆեյսբուքում» ավտոբուսի նկար է հրապարակել եւ հետեւյալ գրառումն է արել. «Մեր նոր ավտոբուսներն այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share