Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահին

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևին:

Հայաստանի արտաքին գերատեսչությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը:

Նախարար Միրզոյանը հայկական կողմի աջակցությունն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններին, որտեղ ընդգծված է հանրահայտ սկզբունքների և տարրերի հիման վրա հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։

Արարատ Միրզոյանը շեշտել է առաջնահերթ հումանիտար խնդիրների հասցեագրման հրատապությունը։ Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊԵԿ-ն ամփոփել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման արդյունքները

Հաջորդը

Մահացել է Ժան Պոլ Բելմոնդոն

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանում կատարվել է 1 992 891 պատվաստում

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է,որ փետրվարի 20-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 1992891 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 1077319, երկրորդ դեղաչափ`…
Դիտել

ԱԽ քարտուղարը մանրամասնել է, թե ինչու է չեղարկվել Գրիգորյան-Հաջիև հանդիպումը

Ընդհանուր առմամբ, և՛ Բրյուսելի, և՛ Մոսկվայի օրակարգային հարցերը, որոնք քննարկվում են Ադրբեջանի հետ, 4-ն են։ Հումանիտար հարցերի մեջ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share