Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ հատուկ բանագնացների պատվիրակությանը 

Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ժողովրդավարության առաջմղման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերը: 

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգին և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Արձանագրելով, որ ԵՄ հետ առկա է ընդհանուր արժեքների վրա հիմնված բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ Արարատ Միրզոյանը կարևորել է շարունակական և գործուն քայլերով ԵՄ հետ բազմոլորտ համագործակցության զարգացումը, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակում: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ու նշանակության վերաբերյալ:

Նախարար Միրզոյանը զրուցակիցներին է ներկայացրել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքները, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում  կայնության ու խաղաղության հաստատմանը շարունակում են խոչընդոտել Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սահմանազատման ու սահմանային անվտանգության գործընթացների, տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների զարգացումները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձանա

Հաջորդը

Հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեղախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնությունները…
Դիտել

Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

«Մեծանուն հայեր. Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված մեկ նամականիշի ներկայացումը, որը շրջանառության մեջ է դրված սեպտեմբերի 13-ից,…
Դիտել

Խորհրդարան անցած դաշինքներից մեկը վտանգ է․Ստեփան Սաֆարյան (տեսանյութ)

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, ՀՀ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստեփան Սաֆարյանը «Ազդագիր» կայքին ներկայացրել է՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share