Արդարադատության նախարարը «Հարավկովկասյան երկաթուղու» տնօրենի հետ քննարկել է ոլորտային օրենսդրության բարելավման հարցեր

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Ալեքսեյ Մելնիկովը շնորհակալություն է հայտնել «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակազմի՝ Արդարադատության ակադեմիայում անցկացված իրավաբանական ոլորտային վերապատրաստումների համար՝ ընդգծելով դրանց արդյունավետությունը:

Միաժամանակ, քննարկման առարկա են դարձել երկաթուղու գործունեության շրջանակում առկա խնդիրները, ինչպես նաև դիտարկվել են դրանց կարգավորմանն ուղղված իրավական հնարավոր լուծումները:

Նախարար Գրիգոր Մինասյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ոլորտային խնդիրների լուծման նախաձեռնությանը՝ առաջարկելով օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների իրականացման գործընթաց:

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ սկիզբ առնող համագործակցության շրջանակում ցանկալի արդյունքներ գրանցելու ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում

Հաջորդը

Ադրբեջանը փորձում է հայ հոգևորականներին վտարել Դադիվանքից. Արցախի ՄԻՊ

Առնչվող նյութեր
Դիտել

Ստորագրվել է Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության պայմանագիրը

Քիչ առաջ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և «Աբադ Ռահան Պարս» Ինթերնեյշնլ Գրուպ և «Թունել Սադ…
Դիտել

Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1941 թ․ հունիսի 30-ը ծնված քաղաքացիներին

ԱՍՀ նախարարությունից տեղեկացնում են, որ ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share