Ստորագրվել է Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության պայմանագիրը

Քիչ առաջ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և «Աբադ Ռահան Պարս» Ինթերնեյշնլ Գրուպ և «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկության ներկայացուցիչներ՝ Ալի Մուսավին և Ալեն Յուսեֆյանը ստորագրեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Տրանշ 4 շրջանակներում Ագարակից-Վարդանիձոր (մոտ 21կմ) ճանապարհի հիմնանորոգման, Վարդանիձորից մինչև թունելի ելք (մոտ 11կմ) ճանապարհի կառուցման պայմանագիրը։ Կողմերը կարևորեցին պայմանագրի կնքման փաստը, որը նպաստելու է Հյուսիս-հարավ ծրագրի կյանքի կոչմանը։

Տրանշ 4-ի՝ Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) վերակառուցման գործող ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ՝ Ագարակ (ԻԻՀ-ի սահման)-Վարդանիձոր-նախատեսվող Քաջարանի թունելի ելք հատվածը։

Վերակառուցումից հետո նշված ճանապարհահատվածը կհամապատասխանի միջազգային առաջադեմ չափանիշներին ինչպես ճանապարհային անվտանգության, այնպես էլ հարմարավետության և ճանապարհորդության ժամանակի կրճատման առումներով։ Նախատեսված է կառուցել թվով 5 նոր փոխհատում, 6 նոր Էստակադա, 920 մետր ընդհանուր
երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական զարգացման բանկի վարկային և ՀՀ համաֆինանսավորման միջոցների հաշվին։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2023 թվականի վերջին և ավարտել երեք տարվա ընթացքում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լարսի անցակետում դեպի Ռուսաստան ուղղությամբ մեքենաների հերթեր գրեթե չկան. ՊԵԿ նախագահի տեղակալ

Հաջորդը

Բունդեսթագի պատգամավորն ասել է, որ ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում բավարար քայլեր չեն արվել

Առնչվող նյութեր
Դիտել

Առանց նախկին խորհրդային հանրապետությունների քարտեզի ինչպես կարելի է քննարկել սահմանազատման հարցը․ Լավրով

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդական առաքելության հետ մեկտեղ մենք տեսնում ենք այլ խաղացողների կողմից այդ…
Դիտել

Ծանրամարտ. Հայաստանը նվաճեց չեմպիոնի առաջին կոչումը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ 67 կգ քաշային կարգում ասյօր մրցահարթակ է դուրս…
Դիտել

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու վերջին ճամփորդությունը. թագուհու մարմինը տեղափոխվում է Բուքինգհեմյան պալատ

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մարմինը Բալմորալից տեղափոխվում է Բուքինգհեմյան պալատ։ Վաղ առավոտից հազարավոր մարդիկ փողոցներում վերջին հրաժեշտն են տալիս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share