Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնության եզրափակիչում է

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնության եզրափակիչում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ ԱԱ-ի եզրափակիչ: Կիսաեզրափակիչում Օլիմպիական խաղերի չեմպիոնը մրցում էր աշխարհի ներկայիս չեմպիոն Մոհամադխադի Աբդուլահ Սարավիի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 3:1 հաշվով:

Եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 12-ին:

Ալեքսանյանը մեկնարկել էր որակավորման փուլից, սակայն առաջին գոտեմարտի մրցակիցը հրաժարվել է պայքարից: 1/8 եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը հաղթել էր աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ էլ ուժերը չափելով Ղրղզստանից Բեկսուլթան Մախմուդովի հաղթեց 9:0 հաշվով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Արամ Ա կաթողիկոսին՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու առթիվ

Հաջորդը

Մաքս Ֆերստապենը հաղթեց «Ֆորմուլա 1»-ի իտալական Գրան Պրիում

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում. Մարուքյանը՝ Լաչինի միջանցքի փակման մասին

Արդեն մեկ օր է՝ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը՝ Twitter-ի իր միկրոբլոգում հիշեցրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:…
Դիտել

ՏԻՄ ընտրություններ․ Իշխող ուժը պարտվեց Գյումրիում եւ Գորիսում

Երեկա Հայաստանի 9 համայնքում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ըստ նախնական արդյունքների Գյումրիում հաղթել է «Բալասանյան դաշինքը»,…
Դիտել

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում․ՊՆ

Օգոստոսի 6-ին, ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share