Արկադի Տեր-Թադևոսյանը փայլուն ռազմական ուղի է անցել և իր գործունեությամբ լավագույնս ծառայել է հայրենիքին․ Նիկոլ Փաշինյան

Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել: Ուղերձում ասված է․

«Խոր վշտով տեղեկացա Արցախի հերոս, լեգենդար ռազմական գործիչ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ մեր սիրելի Կոմանդոսի մահվան մասին:

Արկադի Տեր-Թադևոսյանը փայլուն ռազմական ուղի է անցել և իր գործունեությամբ լավագույնս ծառայել է հայրենիքին՝ մասնակցելով հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար փառապանծ հաղթանակների կերտմանը: Նա Արցախյան ազատամարտի հերոս է, Շուշիի ազատագրման ռազմական օպերացիայի հրամանատար, որը հայտնի է որպես ռազմագիտության դասագրքային օրինակ և վկայում է Կոմանդոսի՝ ռազմական գործի գիտակ լինելու մասին:

Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը հայրենասիրության և բարձր պրոֆեսիոնալիզմի մարմնավորում է: Նրա անունը հավերժ փառքով կմնա հայոց պատմության մեջ՝ որպես հայ ազգի արժանի զավակ և նվիրյալ զինվորական, ում ողջ գործունեությունը հաղթանակի բերկրանք ու հպարտություն է պարգևել հայ ժողովրդին:

Ցավակցություններս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին, մեզ բոլորիս:

Հավերժ փա՛ռք նրա հիշատակին»,- ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մահացել է հայազգի ռազմական գործիչ, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը

Հաջորդը

Էրդողանը աշնանը ցանկանում է այցելել Շուշի

Առնչվող նյութեր
Դիտել

Հակառակորդը կիրառել է ականանետ. ՊՆ

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 23:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում…
Դիտել

Աժ ընդդիմադիր խմբակցությունները մերժել են Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնելու առաջարկը

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մերժել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնելու առաջարկը:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share