Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2 ամիս ժամկետով

ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2 ամիս ժամկետով:

Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի խոսով, նրան կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ. «Ինչպես սպասում էինք, Հակակոռուպցիոն դատարանը` հանդիսանալով այս վարչակարգի կամակատար, կալանավորեց Արմեն Աշոտյանին 2 ամսով։ Ըստ նախնական տվյալների նրան կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ, թեպետ նա նախկին նախարար է և բուժծառայության փոխգնդապետ է։ Սա էլ վրեժխնդրության յուրատեսակ մեթոդ է։ Չեմ զարմանա, որ սովորական քրեական հանցագործների հետ պահվի»։

Հիշեցնենք՝ երեկ Աշոտյանը ձերբակալվել էր «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում» չարաշահումների գործով։ Ըստ մեղադրանքի, Արմեն Աշոտյանը, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ինչպես նաև՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը, դրդել է հիմնադրամի ռեկտոր Միքայել Նարիմանյանին չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իր աշխատանքներն է սկսել Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի գլխավոր համագումարը

Հաջորդը

Վիճաբանության ժամանակ 36-ամյա կինը երկաթե օդամղիչ սարքով խփել է ամուսնու գլխին և սպանել

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում դրամահավաք է կազմակերպվում Սիրիայում աղետից տուժած հայրենակիցներին օգնելու նպատակով

Սիրիայի Հանրապետությունում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժը պատճառ դարձավ մարդկային կորուստների ու ավերածությունների, որոնցից զգալիորեն տուժեց նաև տեղի…
Դիտել

Վիգեն Սարգսյանի նկատմամբ կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան

2016-2018 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վ.Ս.-ն 2018 թվականի հունվարին Նախարարության հաշվեկշռում գտնվող, Երևան քաղաքի Գ.Հասրաթյան…
Դիտել

Զինվորական կացարանի հրդեհի գործով կարևոր քննչական գործողություն է տեղի ունեցել. Նորայր Նորիկյան

Զինվորական կացարանի հրդեհի գործով տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը տեղեկացրել է, որ երեկ դեպքի վայրում տեղի է…
Դիտել

Ռուսական «Пицца» խմբի սպասված համերգը Հայաստանում (լուսանկարներ)

Ակտիվ երաժշտական ռիթմեր, պարող երիտասարդներ ու անտառային մայրամուտի տեսարան: Ջրվեժի անտառում գտնվող «Շէնէ» հարթակում տեղի ունեցավ ռուսական «Пицца»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share