Արսեն Թորոսյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի հետ

Այսօր հանդիպել եմ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև դեսպանի առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանը։ Այս մասին տեղեկացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արսեն Թորոսյանը։

«Խոսել ենք երկու երկրների ջերմ հարաբերությունների, փոխգործակցության և մեր անելիքների մասին։ Անդրադարձ ենք կատարել Հայաստանում ժողովրդավարական առաջնթացին վերաբերող մի շարք հարցերի։ Այս համատեքստում կարևորել եմ Ֆրանսիայի դերը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու հարցում։

Շնորհակալություն եմ հայտնել դեսպանին մշտապես Հայաստանի կողքին լինելու ու աջակցություն ցուցաբերելու համար, հատկապես կովիդի համավարակի և 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերված լայնածավալ հումանիտար օգնության համար:

Պայմանավորվել ենք ակտիվ շարունակել գործակցությունը միջխորհրդարանական համագործակցության տարբեր մակարդակներում»,- տեղեկացրել է Արսեն Թորոսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գլուխներդ պատին կտաք. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)

Հաջորդը

Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Ժոզեպ Բորելի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է. ՀՀ վարչապետ

Ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով սկսված մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է:  Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ…
Դիտել

Հայաստանի ԱԽ քարտուղարը հայտնեց, թե որ կետի շուրջ Ադրբեջանի հետ համաձայնություն կա

Կա ընդամենը մեկ կետ, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն ունեն, դա Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում դիվանագիտական հարաբերություններ հաստատելն…
Դիտել

Գետառի վրա ջրերի մաքրման կայան կառուցելու բնապահպանական ծրագիր կիրականացվի

2023թ. Գետառի վրա ջրերի մաքրման կայան կառուցելու բնապահպանական ծրագիր կիրականացվի։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախագծային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share