Արտակարգ իրավիճակների նախարարը հրատապ խորհրդակցություն է հրավիրել

Այսօր՝ հուլիսի 13-ին, Արտակարգ իրավիճակների նախարարը հրատապ խորհրդակցություն է հրավիրել՝ եղանակի կտրուկ տաքացմանը զուգահեռ՝ հրդեհների առաջացման վտանգի ավելացման հարցով։

Գերատեսչության ստորաբաժանումների ղեկավարները նախարարին զեկուցել են այս պահին տիրող իրավիճակի մասին, ներկայացրել իրականացվող աշխատանքները կանխարգելելու հրդեհների առաջացումը և այն գործիքակազմը, որով հարկ եղած դեպքում կիրականացվի հրդեհաշիջում:

Ըստ զեկույցների, հանրապետության բոլոր ՀՓՋ-ները տեխնիկապես պատրաստ են և հագեցած իրականացնելու հրդեհաշիջման աշխատանքներ: Անհրաժեշտության դեպքում հրդեհաշիջման աշխատանքներին կներգրավվեն նաև ուղղաթիռներ. էլեկտրոնային եղանակով հավաքագրվել և հասցեագրվել են հանրապետության տարածքում առկա ջրային ավազանները, որտեղից հնարավոր կլինի օգտվել: Անօդաչու թռչող սարքերով շարունակվում է իրականացվել մշտադիտարկում և բնակչության իրազեկում:

ԱԻ նախարարը հանձնարարել է այս օրերին առավել սերտ գործակցել Շրջակա միջավայրի նախարարության, մարզպետարանների, համայնքների հետ՝ իրականացնելով ուժեղացված ծառայություն անտառտնտեսություններում, արգելոցների և այլ խոտածածկ ու բուսածածկ տարածքներում: Նախարար Արմեն Փամբուխչյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն և կարևորություն տալ քաղաքացիների հետ տարվող իրազեկման աշխատանքներին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սաֆարյան փողոցում ավտոմեքենա է այրվել

Հաջորդը

Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. «Ամերիկայի ձայն»

Առնչվող նյութեր
Դիտել

Կիրականացվեն մակրոսեյսմիկ հետազոտություններ

Փետրվարի 14-ից ԱԻՆ Սեյսմիկ Պաշտպանության մասնագիտական խմբերը, հյուսիսային մարզերի բնակավայրերում, կիրականացնեն մակրոսեյսմիկ հետազոտություններ՝ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share