Արտաշատում նշել են Ազնավուրի ծնունդը

Ամբողջ աշխարհը ոտքի է ելել,
Ամբողջ աշխարհը քեզ հետ է հիմա,
Եվ քեզ համար է, մոռացված իմ ազգ,
Արար աշխարհը իր սիրտը բացել,
Ու քեզ է մեկնել ձեռքերը ահա…

Աշխարհահռչակ Շանսոնիեի և Մեծ հայի խոսքերն են, ով իր վառ ու անհատական կերպարով և բացառիկ նվիրվածությամբ մշտապես իր ազգի կողքին էր։ Լեգենդար հային սիրում ու մեծարում է ամբողջ աշխարհը։ Նրա ստեղծագործությունները շարունակում են հնչել ու հիացնել։ Ազնավուրի ծննդյան օրն այսօր նշանավորվեց Արտաշատի` նրա անունը կրող մշակույթի տանը գեղեցիկ միջոցառմամբ։

Արտաշատ համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Մկրտչյանը և համայնքապետարանի աշխատակիցները ծաղիկներ խոնարհեցին երգչի կիսանդրու մոտ։ Հնչեցին ազնվուրյան գեղեցիկ ու հուզիչ երգերը։

Արտաշատի բնակիչների համար պատիվ ու հպարտություն է, որ աշխարհահռչակ Շանսիոնեն հեռավոր 90-ականներին անձամբ է ներկա գտնվել կենտրոնի անվանակոչության արարողությանը, կտրել կարմիր ժապավենը և իր ստորագրությունը թողել աշխատասենյակներից մեկի պատին։ Հեռավոր այդ օրը շունչ էր առել ներկայացված լուսանկարներով։ Ներկայացվեցին նաև պարային ու երգի գեղեցիկ համարներ` ազնավուրյան խորը ու չխամրող փիլիսոփայությամբ։ Շնորհավոր ծնունդդ, մեծ ու լուսավոր Հայ։ Դու հավերժ մեզ հետ ես։

Հեղինակ ` Գեղեցիկ Բալեյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրում. հրատապ հարցերի օրակարգով

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը կոպտորեն խախտում է Արցախի մասին ամրագրումները. ԱՀ ԱԺ

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը

Երևանի ավագանու նիստում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ այս հարցով քննարկումներ են եղել Ազնավուրի հիմնադրամի ներկայացուցիչների հետ. «Նախնական…
Դիտել

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 17-ից 18-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից…
Դիտել

Ընդդիմությունն իր գործողություններով բարձրացնում է իշխանության վարկանիշը․ Վիգեն Խաչատրյան

Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ Արցախի, գերիների հետ կապված խնդիրները, բանակի հզորացման խնդիրները, սահմանային խնդիրները պիտի հանենք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share