Արտաշիսյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կա զոհ (թարմացված)

Հունվարի 13-ին, ժամը 17։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ ավտոմեքենան բախվել է Արտաշիսյան փողոցի թիվ 42/6 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Ժամը 18։16-ին հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը և ավտոսանդուղք։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ Ա․ Հ․-ն հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։41-ին, մարվել՝ 19։24-ին։ Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի։

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս տուժել է հրշեջ-փրկարար Է․ Մ․-ն․ վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանցիներն առեւանգել են Տեղ գյուղի բնակչին ու նրա ոչխարները

Հաջորդը

Դեսպան Պապիկյանն անդրադարձել է Ադրբեջանի սադրանքներին

Առնչվող նյութեր
Դիտել

Արման Թաթոյանը զգուշացնում է որոշ պաշտոնյաների ու հանրային գործիչների

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել. «Որոշ պաշտոնյաներ ու հանրային գործիչներ վերջին օրերին ՀՀ սահմանների…
Դիտել

Հայկական կինոն 100 տարեկան է. ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով

Այս տարի հայկական կինոն նշում է 100-ամյակը:  Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share