Արցախի ԱԱԾ հայտարարությունը

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, հաշվի առնելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների շրջանում հեռախոսազանգերի, սոցիալական ցանցերում հրապարակումների միջոցով խուճապ տարածելու և վախի մթնոլորտ ստեղծելու փորձերը, հարկ է համարում իրազեկել, որ դա ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից մշակված քարոզչություն է։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԱԾ-ն:

Մասնավորապես՝ ս.թ. հունիսի 29-ին «Xankəndi / Khankendi / Խանքենդիv «ֆեյսբուք»-յան էջում տեղադրվել է հայտարարություն, որով Արցախի Հանրապետության բնակչությանը կոչ է արվում «WhatsApp» բջջային հավելվածով իրենց նշված հեռախոսահամարին հարցեր ուղարկել։

Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է կեղծ ու էժանագին քարոզչության միջոցով խուճապ առաջացնել հայ հասարակության շրջանում:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում չտրվել ադրբեջանական քարոզչությանը, սոցիալական ցանցերում լինել զգոն և զերծ մնալ նման քարոզչական բնույթի նյութերի տարածելուց ու քննարկելուց, իսկ նման իրադրության մեջ հայտնված անձանց, իրենց իսկ շահերից ելնելով, խնդրում ենք անհապաղ դիմել ԱՀ ԱԱԾ։

ԱՀ ԱԱԾ-ն շարունակում է իրականացնել համապատասխան քայլեր հնարավոր զարգացումները կանխարգելելու համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի հետ

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի սահմանի որոշ ուղղություններով.ՊՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 17-ին, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով…
Դիտել

Որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը

Միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի…
Դիտել

Վեոլիա ջուրը եւ ՀԷՑ-ը կձեռնարկեն համատեղ միջոցառումներ

ՀԾԿՀ-ի հաղորդագրությունը՝ վերջին օրերին ջրամատակարարման ոլորտում առաջացած խնդիրների հետ կապված «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով Քննարկում ջրամատակարարման և…
Դիտել

Տավուշում իրավիճակը հանգիստ է. մարզպետարանի հայտարարությունը

Տավուշի մարզպետարանը հորդորում է չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը: «Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share