Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված միջոցառմանը (տեսանյութ)

Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Դավիթ Բաբայանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի, Ամերիկայի հայկական համագումարի և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառմանը։

Նախարար Բաբայանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Կովկասյան տարածաշրջանում հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախում տիրող իրավիճակին։

Նախարարը նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. Արցախը կարևորում է խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ։

Դավիթ Բաբայանը նաև ընդգծել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ շեշտելով, որ բռնապետական Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ագրեսիվ և ցեղասպան քաղաքականությունն Արցախի նկատմամբ հղի է լուրջ մարտահրավերներով. անտարբերությունը, առավել ևս ռազմատենչ քաղաքականության խրախուսումը առաջացնելու են գոյաբանական վտանգներ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։

Խոսելով Ամերիկայի հայկական համայնքի մասին՝ նախարարը նշել է, որ այն Սփյուռքի ամենակայացած և ուժեղ հատվածներից է։ Դավիթ Բաբայանը նաև երախտագիտություն է հայտնել ԱՄՆ ժողովրդին և կառավարությանը ամերիկահայերի հանդեպ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքի համար։

Միջոցառման ընթացքում նախարարը բարձր է գնահատել նաև ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի աշխատանքն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դատապարտման գործում՝ այն համարելով ժողովրդավարության և մարդասիրության սկզբունքների օրինակելի դրսևորում։

Միջոցառմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Հաջորդը

Ժամանակն է հետ քաշել զորքերը․ Բլինքեն

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի համար կարևոր գործոն է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան. Արայիկ Հարությունյան

Հայաստանի համար կարևոր գործոն է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան, որի մի մասն է կազմում անվտանգության նոր համակարգի ստեղծումը և…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԳԴՀ ԱԳ պետնախարարի հետ

Փետրվարի 18-ին Մյունխենում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ պետնախարար Տոբիաս…
Դիտել

Շարունակվում են Սևանա լճի ափամերձ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները

«Սևան» ազգային պարկի Մարտունու մասնաճյուղի Վարդենիկ տեղամասում ափամերձ անտառաշերտը հատուկ տեխնիկայի և ձեռքի աշխատանքի օգնությամբ մաքրվում է ծառերից,…
Դիտել

Հայ և սիրիացի ժողովուրդները կապված են պատմական սերտ առնչություններով․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ Ազգային տոնի առթիվ: «Ձերդ Գերազանցություն,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share