Արցախի ԱԳ նախարարության հայտարարությունը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների՝ Արցախի օկուպացված տարածքներ ապօրինի այցի կապակցությամբ։

«Կրկին հայտարարում ենք, որ 2020 թ. սեպտեմբերին Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ագրեսիայի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների ապօրինի օկուպացիան ամրագրելու Ադրբեջանի փորձերը անթույլատրելի են։ Միջազգային իրավունքի նորմերի խախտման ու զինված ուժի ապօրինի կիրառման արդյունքներն օրինականացնելուն միտված ցանկացած գործողություն պետք է խստորեն դատապարտվի:
 
Բաքվի՝ սեփական ապօրինի գործողությունները որպես ընդունելի նորմ ներկայացնելուն ուղղված քաղաքականության վառ օրինակներից է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների այցը Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Շուշի քաղաք:

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել Ադրբեջանի և այլ երկրների պաշտոնատար անձանց՝ Արցախի Հանրապետության օկուպացված  տարածքներ այցերի  անընդունելիությունը և սադրիչ բնույթը, քանի որ դրանք միջազգային իրավունքի կոպիտ խախտում են, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին և նպատակ ունեն բացառել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար նախապայմանների ստեղծման հնարավորությունը։

Կրկին ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության դիրքորոշումն անփոփոխ է. հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման պարտադիր պայման է հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն ու Արցախի կողմից միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանն իրականացրել է ևս մեկ ագրեսիվ ու մահաբեր գործողություն․Ադամ Շիֆ

Հաջորդը

50 զինծառայողի աճյունի նմուշ տեղափոխվելու է Նիդերլանդներ` նույնականացման համար

Առնչվող նյութեր
Դիտել

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆիլիպ Ռիքերի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել…
Դիտել

Վերջին մեկ ամսվա ընթացքում ունենք կորոնավիրուսի համավարակի հիվանդացության աճ. Ավանեսյան

Վերջին մեկ ամսվա ընթացքում ունենք կորոնավիրուսի համավարակի հիվանդացության աճ, դա պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացմամբ: Այս մասին Կառավարության նիստից…
Դիտել

Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման ու կայուն խաղաղության հասնելու բանալին է. Պետդեպարտամենտ

Երևանի և Բաքվի միջևւ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման ու կայուն խաղաղության հասնելու բանալին է: Այս մասին ամենօրյա ճեպազրույցի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share