Արցախի Հանրապետության ԱԳՆ մեկնաբանել է քաղաքացիական ավտոմեքենաների վրա ադրբեջանցիների հարձակումները

Արցախի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունում ասված է․

«Վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը երկու անգամ դիմել է Արցախի Հանրապետության բնակչության բնականոն կենսագործունեության վերականգնման դեմ ուղղված սադրանքների։

2021 թ. մարտի 25-ին և 29-ին ադրբեջանական կողմը քարկոծել է Կարմիր Շուկա – Ստեփանակերտ և Ստեփանակերտ – Գորիս ճանապարհներով ընթացող քաղաքացիական ավտոմեքենաները։ Ընդ որում, երկրորդ դեպքում հարձակման է ենթարկվել Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ռազմական ագրեսիայի ընթացքում զոհվածների մասունքները տեղափոխող ավտոմեքենան։

Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված նմանատիպ սադրանքները վկայում են, որ Բաքուն չի վերահսկում Արցախի օկուպացված տարածքներում գտնվող ադրբեջանական զորամիավորումներին, կամ Ադրբեջանի իշխանությունները կանխամտածված և նպատակաուղղված կերպով խաթարում են տարածաշրջանի կայունությունը և Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությունը։ Այդ կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ այդ միջադեպերը նաև հետևանք են Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանական զորամիավորումների և Ադրբեջանի ու Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող միջազգային ահաբեկչական խմբավորումների ապօրինի ներկայության։Նման կարգի սադրիչ գործողությունները պետք է կանխվեն ամենավճռական ձևով, իսկ կազմակերպիչներն ու մասնակիցները՝ կրեն համապատասխան պատիժ։ Անպատժելիությունն ու անգործությունը հղի են անկանխատեսելի հետևանքներով տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի քննչական կոմիտեն վարույթ է ընդունել լրտեսության մասին քրգրոծը

Հաջորդը

Տավուշի մարզպետն ընդդեմ Հրանտ Բագրատյանի

Առնչվող նյութեր
Դիտել

Մենք ենք մեր ճակատագրի տերը, մենք ենք կռելու մեր ապագան. Սուրեն Պապիկյան

«Սիրելի՛ զինծառայողներ, Հայրենիքի սահմանները պաշտպանելիս անմահացած քաջերի հարազատներ, հայրենակիցներ, պատմությանը հանձնեցինք ևս մեկ տարի: 2022 թվականը նշանավորվեց բանակաշինության…
Դիտել

Թուրքիայի Մարմարիս և Իչմելեր հանգստավայրերում հրդեհները նոր թափ են հավաքել

Թուրքիայում,որտեղ մի քան օր շարունակ մոլեգնում են անտառային լայնածավալ հրդեհներ հանգստավայրերում իրավիճակը որոշակիորեն կայունացել է, սակայն կրակը դեռ…
Դիտել

Գիտաժողով նվիրված Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին

Երևանում տեղի է ունեցել է «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը, սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված Սպիտակի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share