Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.5 մլրդ դրամ

ՀՀ կառավարության որոշմամբ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.5 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ֆինանսների նախարարությունից։

Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրել 12 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով միջպետական վարկ եւ 1,5 մլրդ դրամ՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա։ Միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001% տոկոսադրույքով՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով։

«Արցախի Հանրապետությանը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացվող օժանդակությունը  կտրամադրվի Արցախի բնակչության՝ նոյեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի, գազամատակարարման եւ կապի ծառայությունների, ինչպես նաեւ 2021թ. պետական բյուջեով նախատեսված նոյեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության, սոցիալական եւ կրթության ծրագրեր ծախսերի ֆինանսավորման համար»,- կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ տարեսկզբից առ օրս Արցախին է փոխանցվել ավելի քան 199 մլրդ դրամի աջակցություն:

Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի դրույթներից եւ միտված է Արցախի հետպատերազմյան վիճակի վերականգնմանը, տնտեսական կյանքի աշխուժացմանը եւ տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կառավարությունը 400 միլիոն դրամ է հատկացնելու Սյունիքի մարզին

Հաջորդը

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳ նախարարի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Նախօրեին Սյունիքում Ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ քրեական գործ…
Դիտել

Հունաստանը կոչ է անում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով երկկողմ տեղաշարժման և երթևեկության ազատությունն ու անվտանգությունը

Հունաստանը կոչ է անում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով երկկողմ տեղաշարժման եւ երթեւեկության ազատությունը եւ անվտանգությունը: «Հունաստանը կոչ է…
Դիտել

Արցախում ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share