Արցախի նախագահը հետեւլ է Ակնաղբյուր համայնքի բնակիչների համար նոր բնակավայրի կառուցման ընթացքին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի վարչական տարածք, որտեղ համանուն շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնաղբյուր համայնքի բնակիչների համար նոր բնակավայր է կառուցվում: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։


Արցախի ղեկավարը հետևել է անցած տարվա նոյեմբերից մեկնարկած շինաշխատանքների ընթացքին։ Այստեղ, ըստ նախագծի, նախատեսվում է կառուցել 12 բնակելի շենք՝ 216 բնակարաններով: Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ընդգծել բնակիչների համար գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունների ստեղծման կարևորությունը:

Ծրագիրն իրականացվում է պետական միջոցներով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով:

Բնակավայրը կունենա խաղահրապարակներ և բնակիչների կենսաապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2023թ.-ի սկզբին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մակրոնը շնորհակալություն է հայտնել հայ գերիների վերադարձման համար

Հաջորդը

Արման Թաթոյանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Արման Թաթոյանի պատասխանը Ադրբեջանի ՊՆ-ին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր հայտարարությունը, որ ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքի Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց…
Դիտել

Սամբոյի առաջնությունում Դավիթ Գրիգորյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 88 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը 5։4 հաշվով հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դուրս եկավ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share