Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արամ Ա Կաթողիկոսին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Ուղերձում ասված է․

«Վեհափառ Տեր, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի խորոց սրտի շնորհավորում եմ Ձեզ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Արցախում մեծ ուրախությամբ ու ակնածանքով ընդունեցինք այդ բաղձալի լուրը և վստահ ենք, որ Ե.Հ.Խ. կենտրոնական և գործադիր վարչությունների ատենապետի պաշտոնում ծավալած Ձեր երկարամյա բեղմնավոր գործունեությունը, հարուստ փորձն ու գիտելիքները մեծապես կնպաստեն միջեկեղեցական կապերի խորացմանն ու զարգացմանը, հոգևոր և մարդասիրական արժեքների տարածմանն ու ամրապնդմանը, խաղաղության ու համերաշխության հաստատմանը համայն աշխարհում:

Թող ամենազոր Աստված պահապան լինի Ձեզ՝ Ձեր աստվածահաճո ու կարևոր առաքելությունն իրականացնելու ճանապարհին: Ձեր իմաստուն խոսքով ու գործով Դուք միշտ եղել եք Արցախի կողքին, ըստ ամենայնի սատարել ու նեցուկ եք եղել մեր հավատավոր ժողովրդին, ինչի համար անչափ շնորհակալ ենք Ձեզ ու երախտապարտ:

Մեկ անգամ ևս ընդունեք, խնդրեմ, մեր ջերմագին շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները:

Խաղաղություն, արևշատություն ու ամենայն բարիք Ձեզ, մեր Հայրենիքին ու ժողովրդին»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիկերին կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ

Հաջորդը

Հայաստանը կարևորում է բարեկամ Եթովպիայի հետ համագործակցության զարգացումը. Վահագն Խաչատուրյան

Առնչվող նյութեր
Դիտել

Խստորեն դատապարտում ենք Բաքվի դատարանի ապօրինի վճիռը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը հայ ռազմագերիներին և առևանգված քաղաքացիներին կեղծ մեղադրանքներ առաջադրելու անընդունելիության վերաբերյալ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share