Արցախի նախագահը ողջունել է Պուտինի որոշումը

Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձում

«Ազգերի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար և հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք:Անկախ պետականության կերտումը և նրա միջազգային ճանաչումը հրամայական է դառնում հատկապես գոյաբանական վտանգների ներքո, քանի որ այն բավականին ազդեցիկ ու քաղաքակիրթ միջոց է արյունահեղության և մարդասիրական աղետի կանխարգելման համար:

Արցախի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ պայքարում է իր ազատության, անվտանգության ու պետականակերտման համար և ստիպված է եղել բազմիցս անցնել ծանր փորձությունների ու ցեղասպան գործողությունների միջով: Ուստի, համոզված ենք, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը: Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ։ Հուսով ենք, որ երբեմնի ծաղկող այս երկրամասում կրկին կվերահաստատվի ամուր խաղաղություն և կայունություն»,- նշել է Արայիկ Հարությունյանը: :

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պուտինը ճանաչեց

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսի 753 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է Ալիեւի հայտարարություններին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադառնալով Ալիեւի հայտարարություններին նշել է, որ դրանք պետք է արժանանան անհրաժեշտ արձագանքի, որպեսզի…
Դիտել

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն

Դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈւ ԳՇպետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր ԷդվարդԱսրյանի և Արմավիրի մարզպետ…
Դիտել

Թեհրանում կայացել է Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը

Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարների պատվիրակությունը Իսլամական Հանրապետություն էր ժամանել նախօրեին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին պաշտոնապես…
Դիտել

Գազալցակայանները կտուգանվեն չվկայագրված գազաբալոնները լիցքավորելու պարագայում

Հայաստանում օգոստոսի 1-ից   տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share