«Արցախի վտանգված քրիստոնեական ժառանգությունը» թեմայով միջազգային համաժողով Գերմանիայում

Ապրիլի 28-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ «Արցախի վտանգված քրիստոնեական մշակույթը» թեմայով։

Համաժողովը կազմակերպվել էր Գերմանիայի Կաթողիկե եպիսկոպոսաց ժողովի, Գերմանիայի Ավետարանական եկեղեցու և Գերմանիայի Հայոց Թեմի համագործակցությամբ։ Ժոողվին հրավիրված էին մասնագետներ Հայաստանից, Գերմանիայից և այլ երկրներից։ Հայկական կողմից համաժողովին մասնակցում էին Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Մայր ԱթոռՍուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, հուշարձանագետ Համլետ Պետրոսյանը։

Համաժողովը բաղկացած էր երկու մասից։ Առաջինում տեղի ունեցան աշխատանքային-մասնագիտական փակ քննարկումներ, որտեղ հայ և օտար մասնագետները ներկայացրեցին Արցախի հայկական-քրիստոնեական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և ընդհանրապես միջազգային իրավունքի ոտնահարումները, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը, Արցախին միջազգային պաշտպանության տակ առնելու հնարավորությունները։

Համաժողովի երկրորդ մասը բաց էր նաև հայ և օտար այցելուների համար։ Միջոցառումը բացվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով, որն ընթերցեց Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։ Իր օրհնության խոսքում Վեհափառ Հայրապետը կարևորել էր նման միջոցառումների կազմակերպումը՝ միջազգային հանրությանը, եկեղեցական ու քաղաքական պատկան մարմիններին իրազեկելով և հրավիրելով միանալ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված ջանքերին և ծրագրերին։ Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքն ու օրհնությունն էր փոխանցել համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին։

Այնուհետև բանախոսությամբ հանդես եկան Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ինչպես նաև Մայր Աթոռի Արցախի ժառագության պահպանության գրասենյակի անդամ դոկտոր Յասմին Դում-Թրագութը «Հայկական հուշարձանների ոչնչացումը օտարումը և յուրացումը ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում և Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության գրասենյակի գործունեությունը», իրավաբան Սառա Բաբայանը «Հայ քրիստոնեական մշակույթի փրկության ուղիները միջազգային իրավունքի տեսանկյունից» և աստվածաբան Հարալդ Զյուրմանը «Քրիստոնյա ժողովուրդների մշակութային ժառանգությունը ընդհանուր համատեքստում» թեմաներով։

Համաժողովը վարում էր ԳԴՀ-ի նախկին արտգործնախարար Մարկուս Մեկելը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բացվեց Հայաստանի վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանի ցուցահանդեսը

Հաջորդը

Ադրբեջանի, Արցախի և Նախիջևանի հայ փախստականների հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամ

2023 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը. հայտնում…
Դիտել

Բանակցություններ են տարվում հումանիտար բեռը Գորիսից Արցախ հասցնելու ուղղությամբ

«Հայաստան» հիմնադրամի կողմից Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում նվիրաբերած 100 տոննա պարենային մթերքն այս պահին գտնվում…
Դիտել

Սյունիքը չպետք է դատարկվի․ մարզպետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Սյունիք այցելած՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share