Արցախում ադրբեջանցիների արձակած կրակոցների հետևանքով քաղաքացիական ավտոմեքենա է այրվել

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, իբր  ՊԲ-ի ստորաբաժանումները ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: 

Իրականում Արցախի հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից, ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ՄԻՊ-ը նամակ է հղել «Google» ընկերությանը

Հաջորդը

Փրկարարները ևս հայտնվել են կրակոցների թիրախում

Առնչվող նյութեր
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պարոնայք գեներալներ, եթե Նիկոլը դավաճան էր`տապալեիք նրան. Գեւորգ Առստամյան

Պարոնայք գենեռալներ եթե Նիկոլը դավաճան էր,տապալեիք նրան, ու հաղթեիք պատերազմը․ Արցախցի հանրային գործիչ Գեւորգ Առստամյան
Դիտել

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Արցախ գազամատակարարումը

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Դրանով պայմանավորված՝ առաջիկայում կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի գազամատակարարումը: Այս մասին հայտնում է…
Դիտել

Փաշինյանը Պուտինի հետ խոսել է գերիների վերադարձի մասին

Շնորհակալություն հայտնելով հրավերի ու արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ շնորհավորանքի խոսքերի համար՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share