Արցախում բոլորի նյարդերը շատ լարված են, իրավիճակը շատ բարդ է. Ռուբեն Վարդանյան

Հիմա Արցախում բոլորի նյարդերը շատ լարված են, իրավիճակը շատ բարդ է, և այս պայմաններում մարդկայնորեն հասկանալի են սուր խոսքերն ու նույնիսկ ուլտիմատում պարունակող հայտարարությունները,  ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Բայց, այնուամենայնիվ, պետք է հասկանանք, որ այս պահին մենք չենք կարող մեզ թույլ տալ նույնիսկ սովորական քաղաքական կոնֆլիկտ կամ ճգնաժամ, որոնք նորմալ կդիտվեին մեկ այլ ժամանակահատվածում, քանի որ թշնամին ակնթարթորեն կօգտվի դրանից։ Սա պետք է հասկանան բոլորը՝ և՛ բանավեճեր նախաձեռնողները, և՛ նրանք, ովքեր հրաժարական տալու տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս, և՛ նրանք, ովքեր Հայաստանում իրենց թույլ են տալիս անզգույշ հայտարարություններ անել։

Մենք հիմա մեր սահմանադրությունից ոչ մի քայլ չենք կարող շեղվել, չենք կարող դուրս գալ իրավական դաշտի սահմաններից։ Եթե մեզ թույլ տանք կասկածի տակ առնել, թե ում իշխանությունն է լեգիտիմ, իսկ ումը՝ ոչ, ապա հենց վաղը թշնամին օգուտ կքաղի դրանից։ Ուստի կոչ եմ անում բոլորին՝ պետության ղեկավարին, խորհրդարանի ղեկավարին, կուսակցությունների ու քաղաքական ուժերի առաջնորդներին և անգամ ինքս ինձ, չտրվել զգացմունքներին և չփնտրել որևէ անսպասելի լուծումներ՝ իրավական դաշտից դուրս։

Իշխանությունը Արցախում մեկ վայրկյանով անգամ չի կարող գետնին ընկնել։ Արտաքին վտանգի առջև մենք պետք է բացարձակապես միասնական լինենք։

Երեկ մենք հրավիրեցինք «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման մամուլի ասուլիսը։ Շարժման նպատակն է նպաստել համախմբմանը և կոնկրետ քայլեր ձեռնարկել ճգնաժամից դուրս գալու համար։ Բայց նույն օրը առերեսվեցինք տարատեսակ ուլտիմատումների, հրաժարական տալու, վստահության հանրաքվեներ կազմակերպելու, սոցցանցերն անջատելու մասին հայտարարությունների… Ահա թե ինչ են անում մեզ հետ, հասկացե՛ք։ Մեզ փորձում են միմյանց դեմ հանել, ստիպել զբաղվել ներքին ինտրիգներով, իրավիճակը հասցնել կրիտիկական կետի։ Եվ ուզում են խանգարել մեզ անել այն, ինչ պետք է անենք։

Պետք է կարողանանք մի կողմ դնել էմոցիաները և իրավիճակին ողջամտորեն ու հանգիստ վերաբերվել։ Մենք պետք է չափազանց բարդ խնդրի լուծում տանք, և այդ լուծմանը հնարավոր է գալ միայն բացառիկ միասնություն և համառություն ցուցաբերելով»,- գրել է նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատրաստ ենք օգտագործել դիվանագիտական բոլոր լծակները՝ նմանատիպ գործողությունները դատապարտելու համար. Անահիտ Ավանեսյան

Հաջորդը

17,5 մլն դրամ տուգանք՝ «Աշտարակ Կաթի» բուսական յուղի առկայությամբ արտադրանքը որպես թթվասեր մակնշվելու համար

Առնչվող նյութեր
Դիտել

Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահի նստավայրը

Շրի Լանկայում շաբաթ օրվանից՝ հուլիսի 8-ից տնտեսական ճգնաժամի պատճառով սկսված բողոքի զանգվածային ցույցերը նոր թափ են ստանում: Ըստ…
Դիտել

Չհայտարարագրված ծխախոտի արտահանման փորձի դեպքեր են բացահայտվել․ կան կալանավորվածներ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են Հայաստանից խոշոր…
Դիտել

Տեր-Պետրոսյանի հոդվածը չէր պատասխանում հարցին՝ ինչ կարգավիճակ է ունենալու Լեռնային Ղարաբաղը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020-ի պատերազմի քննիչ հանձնաժողովում առաջարկեց անդրադառնալ ղարաբաղյան հարցի պատմության, իր ձևակերպմամբ, հանգրվանային կետերին։  Ըստ վարչապետի՝…
Դիտել

Սուրեն Պապիկյանն այցելել է N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը

Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share