Արցախում ռուս խաղաղապահների մանդատը 15-20 տարով երկարացնելու առաջարկը Սոչիում չընդունվեց․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղապահների մանդատի հարցին նշեց, որ Սոչիում հայկական կողմն առաջարկել է ԼՂ-ում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների մանդատը երկարացնել անորոշ ժամանակով, 20 տարով, 15 տարով և այլն։

Փաշինյանը նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ԼՂ-ում խաղաղապահների ներկայության ժամկետը երկարացվում է ինքնաբերաբար, այսինքն՝ դա կարող է չերկարացվել միայն, եթե կողմերից որևէ մեկն առարկություն ներկայացնի։

«Մեր առաջարկն այս փուլում չընդունվեց, բայց իմ տպավորությամբ՝ դա մի հարց է, որը դառնում է օրակարգային։ Եվ ես լիարժեք համաձայն եմ, որ ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը խաղաղապահների ներկայությունն է այնտեղ, քանի դեռ չեն ստեղծվել հուսալի մեխանիզմներ և երաշխիքներ՝ անվտանգության և իրավունքների ապահովման համար։ Ես ուզում եմ ասել, որ մեր քաղաքականությունը Սոչիից առաջ և Սոչիից հետո ոչ մի, նույնիսկ նվազագույն փոփոխություն չի կրել, որովհետև մեր քաղաքականությունը եղել է դա։ Եվ շատ ուրախ եմ արձանագրել, որ Սոչիում վերահաստատվեց Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Եվ մենք շարունակելու են մեր ակտիվ գործունեությունը խաղաղության օրակարգի իրականացման և իրագործման շուրջ։ Ես կարծում եմ, որ սեպտեմբերի 13-ի ագրեսիային և նախորդ տարվա մայիսի 12-ի ագրեսիային մենք անդրադարձել ենք բավարար չափով, դիրքորոշումները հրապարակային արտահայտել ենք, ես դա չեմ ուզում կրկնել։ Բայց ուզում եմ մի կարևոր հանգամանքի վրա հրավիրել մեր ուշադրությունը խաղաղության օրակարգի առաջ մղման և տարածաշրջանի հարաբերությունների առումով։ 2022-ը բացառիկ է նրանով, որ Հայաստանի ղեկավարն ուղիղ շփում է ունեցել առանց բացառության բոլոր հարևան երկրների ղեկավարների հետ»,- հայտարարեց նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ-ն համաձայնել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգելու ՌԴ-ի առաջարկին

Հաջորդը

Նա իր շրջապատում նախընտրում է ադրբեջանցի «յուրայինին»․ Զոհրաբ Մնացականյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող…
Դիտել

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share