ՀՀ-ն համաձայնել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգելու ՌԴ-ի առաջարկին

Ռուսաստանի Դաշնության գործընկերները առաջարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգել անորոշ ժամանակով, այդ մոտեցումը լիովին համապատասխանում Հայաստանի կառավարության մոտեցմանը։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տեղյակ եք, որ քննարկվում է, որ կա ռուսական և ոչ ռուսական հայեցակարգ, փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետության կառավարության քայլերը հակասության մեջ են մտնում պայմանական ասած ռուսական հայեցակարգի հետ։ Դա, իհարկե, այդպես չէ։ Ես կարող եմ ներկայացնել, թե ինչու։ Ես ինքս չէի կարող դա հրապարակայնացնել նախկինում, քանի որ դա  ինչ-որ առումով կլիներ էթիկայի խախտում։ Բայց, քանի որ հայեցակարգերի հեղինակները որոշակիորեն բացահայտել են նրբությունը, ես կարող եմ այդ դիտանկյունից անդրադառնալ հարցին։ Դուք տեղյակ եք, որ Ռուսաստանի մեր գործընկերները հայտարարել են, որ իրենց կարծիքով ճիշտ մոտեցումը կլինի այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով։ Ինչո՞վ է սա հիմնավորվում։ Հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնել մի կարգավիճակ, որ փոխընդունելի կլինի։ Ընդ որում, պետք է խոստովանել, որ դա նոր վիճակ չէ, բայց ամեն դեպքում։ Ինչքանո՞վ է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը համապատասխանում այս տեսլականի հետ։ Ես պետք է ասեմ, որ լիարժեք և 100 տոկոսով է համապատասխանում»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում կա երեք բաղադրիչ՝ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգություն, իրավունքներ և կարգավիճակ։

«Դուք նկատել եք, որ հընթացս կարգավիճակ բառը՝ որպես այսօրվա ամենօրյա լուծման խնդիր, փորձել ենք մի կողմ դնել։ Ինչո՞ւ, հենց այս տեսլականի բերումով, որովհետև մենք համաձայն ենք եղել ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ այդ թեման չարժե գնալ և փորձել լուծել, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի»,- եզրափակեց Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստի օրը

Հաջորդը

Արցախում ռուս խաղաղապահների մանդատը 15-20 տարով երկարացնելու առաջարկը Սոչիում չընդունվեց․ Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ակցիա Գյումրիի ռուսական ռազմաբազայի մոտ. կան բերման ենթարկվածներ

«Ազգային ժողովրդավարական բևեռ»-ը ակցիա է անցկացրել Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի դիմաց։ Ոոստիկանությունը փակել էր ռազմաբազայի մուտքերը եւ թույլ…
Դիտել

Երասխի հատվածում զինծառայող է վիրավորվել

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 12:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված…
Դիտել

Ադրբեջանը փորձում է քողարկել իր ռազմական գործողությունները կեղծ տեղեկատվության շրջանառմամբ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը. «Մայիսի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զորամիավորումների կողմից արձակված կրակահերթերից մահացու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share