Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է Ջիբրալթարին

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է իր ելույթները Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: Հայաստանի ընտրանին առաջին տուրում մրցել է Ջիբրալթարի հավաքականի հետ: Բոլոր քառորդներում ունենալով առավելություն՝ Հայաստանի թիմը հաղթել է 100:63 հաշվով:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից, հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 30 միավոր, 2 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը խաղում է B ենթախմբում Ջիբրալթարի և Սան-Մարինոյի հետ:

Հունիսի 30-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին, Հայաստանի հավաքականը կխաղա Սան-Մարինոյի ընտրանու հետ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է ռեզիդենտ դեսպան ունենալու Կանադայի որոշումը

Հաջորդը

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում մեքենաներ են բախվել. դրանցից մեկը շրջվել է, կան տուժածներ

Հունվարի 15-ին ժամը 10։37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոմեքենան շրջվել…
Դիտել

Դրամի արժեզրկումը տնտեսության արտացոլանքն է.Կառլեն Խաչատրյան (տեսանյութ)

Վերջին ամիսներին արձանագարվեց դրամի բավական արագ արժեզրկում: Իշխանության ներկայացուցիչները ազգային արժույթի արժեզրկումը պայմանավորեցին համաշխարհային տնտեսության եւ ֆինանսական գործոններով:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share