Բաքվից առայժմ պատասխան չունենք. ՀՀ ԱԳ նախարար

Ադրբեջանի 5 կետերից բաղկացած առաջարկներում անընդունելի ոչինչ չկա, Հայաստանը իր առաջարկներով համալրել է խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր բանակցությունների ամբողջ օրակարգը։ Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Այն բանից հետո, երբ ասացինք, որ պատասխանել ենք Ադրբեջանին, որոշակի մեկնաբանություններ եղան, որոնց մի մասը սխալ մեկնաբանություններ էին, քանի որ գնահատականները այնպիսին էին, թե Հայաստանը մերժել է Ադրբեջանի առաջարկները։ Ադրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի, ըստ էության, ոչինչ չկա, այլ բան է, որ այդ առաջարկները ամբողջովին չէին հասցեագրում հնարավոր բանակցությունների ողջ օրակարգը։ Եվ ահա համապարփակ խաղաղության համար մենք մեր առաջարկներով լրացրել ենք, համալրել ենք օրակարգը և փոխանցել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ անդամ երկրներից ինձ տեղեկացրել են, որ այդ առաջարկները փոխանցվել են պաշտոնական Բաքվին։ Բաքվից առայժմ պատասխան չունենք»,- եզրափակեց Միրզոյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անթալիայի հանդիպումը ճիշտ որոշում էր. Արարատ Միրզոյան

Հաջորդը

Սուրեն Պապիկյանն ընդունել է Լին Թրեյսիին

Առնչվող նյութեր
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 590 նոր դեպք

Ապրիլի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 196634 դեպք, որոնցից 176009-ն` առողջացած, 3592-ը` մահվան ելքով:…
Դիտել

ԱՄՆ-ն շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ. Նեդ Փրայս

Ամերիկայի Միացյալ Նահանգները շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետական դեպարտամենտի մամուլի…
Դիտել

Արագաչափերի ու տեսախցիկների համակարգը վերադարձվում է ոստիկանությանը

Այսօրվանից երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգը՝ արագաչափերը, տեսախցիկները, որոնք վարձակալությամբ տրված էին մասնավոր ընկերությանը, վերադարձվում են ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share