Բաքվից առայժմ պատասխան չունենք. ՀՀ ԱԳ նախարար

Ադրբեջանի 5 կետերից բաղկացած առաջարկներում անընդունելի ոչինչ չկա, Հայաստանը իր առաջարկներով համալրել է խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր բանակցությունների ամբողջ օրակարգը։ Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Այն բանից հետո, երբ ասացինք, որ պատասխանել ենք Ադրբեջանին, որոշակի մեկնաբանություններ եղան, որոնց մի մասը սխալ մեկնաբանություններ էին, քանի որ գնահատականները այնպիսին էին, թե Հայաստանը մերժել է Ադրբեջանի առաջարկները։ Ադրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի, ըստ էության, ոչինչ չկա, այլ բան է, որ այդ առաջարկները ամբողջովին չէին հասցեագրում հնարավոր բանակցությունների ողջ օրակարգը։ Եվ ահա համապարփակ խաղաղության համար մենք մեր առաջարկներով լրացրել ենք, համալրել ենք օրակարգը և փոխանցել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ անդամ երկրներից ինձ տեղեկացրել են, որ այդ առաջարկները փոխանցվել են պաշտոնական Բաքվին։ Բաքվից առայժմ պատասխան չունենք»,- եզրափակեց Միրզոյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անթալիայի հանդիպումը ճիշտ որոշում էր. Արարատ Միրզոյան

Հաջորդը

Սուրեն Պապիկյանն ընդունել է Լին Թրեյսիին

Առնչվող նյութեր
Դիտել

Լիտվայի առողջապահության նախկին նախարարը պատվաստվել է

Լիտվայի 2016-2020 թվականների առողջապահության նախարար Աուրելիուս Վերիգան կորոնավիրուսի դեմ պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով: Այս մասին նա գրառում է կատարել…
Դիտել

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության նկատմամբ

Ամերիկայի միացյալ նահագների պետքարտուղարությունը պատժամիջոցներ է կիրառում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության (SSB) նկատմամբ, որը գործարքներ է իրականացրել Ռուսաստանի…
Դիտել

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 2.92 հա տարածքում բռնկված հրդեհները

Հունիսի 28-ից հուլիսի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում…
Դիտել

Գերմանիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության վիճակի համար

Գերմանիայի իշխանություններն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և մտահոգված են տարածաշրջանում հայ բնակչության վիճակով։ Ինչպես հաղորդում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share