Գերմանիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության վիճակի համար

Գերմանիայի իշխանություններն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և մտահոգված են տարածաշրջանում հայ բնակչության վիճակով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին  լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

«Մենք շատ ուշադիր հետևում էինք իրավիճակին հանգստյան օրերին և շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության վիճակով»,- ասել է նա և անընդունելի համարել նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառումը: Էթնիկ հայերի վտարումը կամ բռնի վերաբնակեցումն անընդունելի են», – հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության իրավունքների պաշտպանությունը և զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը։ «Այս քայլերով մենք եզրակացության կգանք Ադրբեջանի մասին»,- հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը։ Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահները նույնպես պարտավոր են նպաստել խաղաղ բնակչության պաշտպանության ապահովմանը:

Նա հիշեցրել է, որ տարածաշրջանում աշխատում են ԵՄ դիտորդները։ «ԵՄ առաքելությունը գործում է միայն սահմանի հայկական կողմում և չի կարող զեկուցել Լեռնային Ղարաբաղից», – ընդգծել են ԱԳՆ-ում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ղարաբաղյան կողմը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումից

Հաջորդը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը

Առնչվող նյութեր
Դիտել

Ժամը 12:50-ի սահմաններում ադրբեջանական կողմը կիրառել է ԱԹՍ և ականանետ. ՊՆ

Ժամը 12:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ…
Դիտել

ԱՄԷ նախագահը և ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել են տարբեր բնագավառներում փոխշահավետ գործակցության զարգացման հնարավորություններին

Սեպտեմբերի 7-ին Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանն ընդունել է պաշտոնական այցով Աբու Դաբիում գտնվող…
Դիտել

Վերնիսաժի մոտակայքում ավտոմեքենա է այրվել. կան տուժածներ

Մարտի 3-ին` ժամը 22։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցում՝ Վերնիսաժի մոտակայքում, այրվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share