Վերնիսաժի մոտակայքում ավտոմեքենա է այրվել. կան տուժածներ

Մարտի 3-ին` ժամը 22։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցում՝ Վերնիսաժի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա․ տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Opel Аstra» (վարորդ` Ռ. Հ.) և «Ford Fusion» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel Аstra» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։ Ռ․ Հ․-ն և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Գ․-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։09-ին, մարվել՝ 22։25-ին։ Մասամբ այրվել է «Opel Аstra» մակնիշի ավտոմեքենան։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը Գերմանիա այցն ավարտել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումով

Հաջորդը

ԱՄՆ-ն Ուկրաինային 400 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել

Առնչվող նյութեր
Դիտել

Կառավարությունը հերքում է լուրերը, թե ռեփեր Snoop Dogg-ի համերգի համար 23 միլիոն դոլար է հատկացրել

Snoop Dogg-ի  համերգը Երևանում կազմակերպելու առնչությամբ շրջանառվող լուրերը, թե այդ նպատակով Կառավարությունը հատկացրել է 23 մլն դոլար, որևէ…
Դիտել

Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ զինծառայողներ են պարգևատրվել

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների…
Դիտել

«Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի». հանրահավաք Կոռնիձորում

Այսօր, մայիսի 20-ին Կոռնիձորում մեկնարկեց Կամավորական շարժում» ՀԿ նախաձեռնած բազմահազարանոց հանրահավաքը, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից եւ…
Դիտել

Ձերբակալություն՝ Սևան քաղաքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share