Կառավարությունը հերքում է լուրերը, թե ռեփեր Snoop Dogg-ի համերգի համար 23 միլիոն դոլար է հատկացրել

Snoop Dogg-ի  համերգը Երևանում կազմակերպելու առնչությամբ շրջանառվող լուրերը, թե այդ նպատակով Կառավարությունը հատկացրել է 23 մլն դոլար, որևէ աղերս չունեն իրականության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգի առնչությամբ առաջիկայում կընդունվի կառավարության որոշում և բոլոր մանրամասները, այդ թվում՝ դրա հնարավոր տնտեսական ազդեցության և այլ արդյունքների վերաբերյալ կներկայացվեն հանրությանը:

Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ը համերգով հանդես կգա Երևանում։ Այս մասին երգիչը հայտնել է  «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակված տեսաուղերձում։ Snoop Dogg-ը, տեսանյութում խոսելով հայ ժողովրդի հյուրընկալության մասին, նշել է. «Չեմ համբերում, թե երբ եմ հանդիպելու ձեզ»։ 

Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, «Հրազդան» մարզադաշտում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

Հաջորդը

Զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանության համար մեղադրանք է ներկայացվել ծառայակցին

Առնչվող նյութեր
Դիտել

Գործարկվելու է գազաբալոնների վկայագրման հերթագրման համակարգը. ՏԿԵՆ

Հաշվի առնելով գազաբալոնների վկայագրման համար առաջացած մեծ հերթերը, ինչպես նաև տրանսպորտի անխափան աշխատանքն ապահովելու կարևորությունը և գազաբալոնների վկայագրման…
Դիտել

Վարդենյաց լեռնանցքում կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share