Զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանության համար մեղադրանք է ներկայացվել ծառայակցին

2023 թվականի հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, գետնատնակի հարակից տարածքում, հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով։ Վերջինիս կողքին` գետնին ընկած վիճակում, գտնվել էր իրեն ամրակցված գնդացիրը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ-ից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, ձևովորվել քննչական խումբ։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն մարտական դիրքում ծառայություն իրականացնող Մուրադ Գրիգորյանի և նրա համածառյակից, պարտադիր ժամկետային զինծառայող Ա․Հ.-ի միջև անձնական հարցի շուրջ ծագած խոսակցության ընթացքում հնչած վիրավորանքի պատճառով զինծառայող Մուրադ Գրիգորյանին, վերջինիս ամրակցված ՊԿ տեսակի գնդացիրից արձակված կրակոցով, մահացու հրազենային վնասվածքը հասցրել է Ա.Հ․-ն։ 

Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:

Ներկայացված մեղադրանքում Ա․Հ․-ն իրեն մեղավոր է ճանաչել և զղջացել կատարած արարքի համար:

Հուլիսի 28-ին միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է:   

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կառավարությունը հերքում է լուրերը, թե ռեփեր Snoop Dogg-ի համերգի համար 23 միլիոն դոլար է հատկացրել

Հաջորդը

Ձերբակալվել են դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը

Առնչվող նյութեր
Դիտել

Գիշերը փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող. ՊԲ

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի…

Հայտնի է երբ կգումարվի սահմանադրական փոփոխությունների խորհրդի առաջին նիստը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր տեղեկացրել է, որ սահմանադրական փոփոխությունների խորհրդի առաջին նիստը կգումարվի առաջիկա շաբաթների ընթացքում: «Հիմա…
Դիտել

Մրցույթ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամում մաթեմատիկայի ուսուցչի թափուր տեղի համար

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի մաթեմատիկայի /հանրահաշիվ, երկրաչափություն, ինֆորմատիկա/ (20 դասաժամ)…
Դիտել

ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները և կոչերը կպատժվեն 12-15 տարի ժամկետով. նախագիծ

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որի ընդունման պարագայում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share