Բերման է ենթարկվել 11 անձ. հարուցվել է քրեական գործ

Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի արդյունքում ակցիայի մասնակիցները դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ։ Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարությունում։

Մասնավորապես, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ուղղությամբ նետել են շշեր, քարեր և մետաղե առարկաներ։

Տեղի ունեցածի հետևանքով, ժամը 23.00-ի դրությամբ, վնասվածքներով տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել ոստիկանության 34 ծառայող և 16 քաղաքացիական անձ։ Բերման է ենթարկվել 11 անձ: Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ցուցարարներից մեկը վիրահատվում է, մեկ ոստիկանի ոտքը կոտրվել է. Շուշան Դանիելյան

Հաջորդը

50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել.ԱՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Համայնքապատկան մանկապարտեզներն օրենքի խախտմամբ են օտարվել

Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարության՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում քննության առարկա են դարձել համայնքին սեփականության…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահին և վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Պետական անկախության վերականգնման…
Դիտել

Նման կոնտեքստում ասված այլանդակությունը ողջունելը՝ անթույլատրելի է․ Ստյոպա Սարֆարյանը ԱՄՆ պետքարտուղարի խոսնակի հայտարարության մասին

ՄԱՀՀԻ տնօրեն Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերի հայտարարությանը․ «Մի փոքր ավել, քան մեկ օր…
Դիտել

ԱՄՆ պետդեպը վերահաստատել է ԼՂ խնդրի հետ կապված հարցերը բանակցային ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը

Միացյալ Նահանգները շարունակում է աշխատանքը՝ հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և երկարաժամկետ խաղաղության հաստատման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share