Բժիշկներին հաջողվել է փրկել ԵԱՍՄ համայնքային հիմնարկի դանակահարված աշխատակցի կյանքը

Երևանի քաղաքապետարանն անդրադարձել է ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակցի դանակահարության դեպքին։

«Երեկ գիշեր՝ իրենց աշխատանքը կատարելիս, դանակահարվել են ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակից: Վերջիններին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դանակահարված քաղաքացիներից մեկն ունեցել է անոթների, ձախ թուլակողի շրջանում կտրած-ծակած վնասումներ, մկանների պատռվածք: Քաղաքացին վիրահատվել է, կատարվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն ու միջամտությունները, այս պահին նա գտնվում է բաժանմունքում՝ դինամիկ հսկողության տակ: Բժիշկներին հաջողվել է փրկել քաղաքացուն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Երկրորդ քաղաքացու մոտ եղել է կտրած-ծակած վերք շեքի հատվածում և ձախ արմնկային ոսկորի կոտրվածք: Վերջինը ստացել է համապատասխան բժշկական օգնություն, կատարվել են բուժական բոլոր միջոցառումները, վիճակի կայունացումից հետո նա հրաժարվել է հոսպիտալացումից ու հետագա բուժումից: Կեսգիշերին վիրավորներին է այցելել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Քիչ առաջ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ Երևան քաղաքի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Հանցանքն առերևույթ կատարած անձի ինքնության վերաբերյալ առկա է օպերատիվ տեղեկատվություն։

Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն հանցանքն առերևույթ կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուսումնասիրություններ են իրականացվել ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության կենտրոնական պահեստում

Հաջորդը

Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում հարգել մարդկանց անձնական կյանքի իրավունքը

Առնչվող նյութեր
Դիտել

Մեկնարկել է՝ «Դպրոցից դեպի տիեզերք» դպրոցական դասախոսություններ ծրագիրը

Մեկնարկել է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Հայկական աստղագիտական ընկերության կողմից կազմակերպվող դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2023թ-ի ծրագիրը, որը կրում է…
Դիտել

Կայացել է անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի նիստը: Այս…
Դիտել

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի…
Դիտել

Մարեկ Կուբերսկին մասնակցել է ԵՄ փաստահավաք առաքելության Հայաստան կատարած այցին

«ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի պաշտոնակատար Մարեկ Կուբերսկին մասնակցել է ԵՄ փաստահավաք առաքելության Հայաստան կատարած այցին և ներկայացրել ԵՄ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share