Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում հարգել մարդկանց անձնական կյանքի իրավունքը

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում հանրությանը հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով երկրում ստեղծված հումանիտար իրավիճակով պայմանավորված մի շարք խոչընդոտներ են առաջացել բնակչության բնականոն կյանքի կազմակերպման համար՝ այդ թվում տարբեր ապրանքների ձեռքբերման համար մարդկանց մասայական հերթերի առաջացումը:

Համացանցում շրջանառվող այս և Արցախի հումանիտար ճգնաժամը բնութագրող տարբեր նյութերում հաճախ են պատահում մարդկանց բաց դեմքերով նկարահանած լուսանկարներ ու տեսանյութեր և դրանց, ըստ երևույթին, առանց համաձայնության տարածումը:

Ելնելով վերոնշյալի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացված բազմաթիվ դժգոհություններից՝ Պաշտպանը կրկին կոչ է անում հանրությանը հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը և զերծ մնալ նման լուսանկարներ հրապարակելուց մարդկանց ավելորդ անհարմարություններ չպատճառելու համար ստեղծված՝ առանց այն էլ բարդ իրավիճակում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բժիշկներին հաջողվել է փրկել ԵԱՍՄ համայնքային հիմնարկի դանակահարված աշխատակցի կյանքը

Հաջորդը

Պետք է փորձենք առավելագույնը քաղել այդ հանդիպումներից․ Ռաֆայել Նազարյան

Առնչվող նյութեր
Դիտել

Այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Հանրապետությունում այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ սա պայմանավորված է Իրաքի շրջաններից արևադարձային…
Դիտել

ԱՀ դատախազությունը կանխել է պետությանն ավելի քան 1 միլիարդ 600 միլիոն դրամի վնասի պատճառումը

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում և դատախազության տարածքային ստորաբաժանումներում իրականացվում է ԱՀ կառավարության որոշմամբ հաստատված՝…
Դիտել

Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը ԼՂ-ն զոհաբերել է գիտակցաբար. Սերժ Սարգսյան

Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը ԼՂ-ն զոհաբերել է գիտակցաբար. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share