Պետք է փորձենք առավելագույնը քաղել այդ հանդիպումներից․ Ռաֆայել Նազարյան

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը մեկնաբանել է Մ-21 Եվրո-2025-ի որակավորման փուլի վիճակահանության արդյունքները և խաղացանկը․

«Կարելի է ասել, որ հավասարազոր խումբ է՝ առանց շատ թույլ և շատ ուժեղ մրցակիցների: Բոլորն էլ ամուր թիմեր են, իսկ նրանցից երկուսը՝ Ռումինիան և Շվեյցարիան, մասնակցելու են նաև այս տարվա եզրափակիչ մրցաշարին: Նախորդ մրցափուլում Ֆրանսիան համաշխարհային մակարդակի թիմ էր, իսկ այս խմբում վառ ընդգծված ֆավորիտ չկա:

Շատ կարևոր է, որ սկսում ենք տնային երկու հանդիպումներով: Պետք է փորձենք առավելագույնը քաղել այդ հանդիպումներից: Նաև լավ  է, որ հոկտեմբերին արտագնա առաջին հանդիպումը Ռումինիայում է, որը համեմատաբար ավելի մոտ է, և Շվեյցարիայի հետ խաղից առաջ հոգնածությունն ավելի քիչ կլինի:

Օրացույցից ևս գոհ եմ: Սկսում ենք սեպտեմբերին և մինչ այդ ժամանակ կունենանք նոր խաղացողներին տեսնելու ընկերական խաղերում»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում հարգել մարդկանց անձնական կյանքի իրավունքը

Հաջորդը

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Լավրովին բան չունե՞ն ասելու․Նորիկ Նորիկյան

Առնչվող նյութեր
Դիտել

«Ռոման»՝ Կոնֆերենցիաների լիգայի հաղթող

«Ռոման» դարձավ կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկության հաղթող։ Իտալական ամումբը եզրափակիչում նվազագույն հաշվով (1:0) առավելության հասնելով նիդեռլանդական «Ֆեյենորդի» նկատմամբ:…
Դիտել

Մեսսիին Չինաստանում ձերբակալել են

Պեկինի օդանավակայանում ձերբակալվել է Արգենտինայի հավաքականի ավագ, աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսին։ Պատճառը Մեսսիի՝ երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share