Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Լավրովին բան չունե՞ն ասելու․Նորիկ Նորիկյան

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին բան չունե՞ն ասելու։

«20 տարի խաբեցիք հայ ժողովրդին, հետո փախաք պատասխանատվությունից՝ կուտակելով ահռելի նյութական միջոցներ, մսխեցիք մեր արժանապատիվ հաղթանակը, 20 տարի զավթեցիք Հայաստանի իշխանությունն ու հնարավորություն տվեցիք, որ Ալիևն ու Արդբեջանը ծնկած տեղից ոտքի կանգնեն ու հարձակվեն՝ սպանելով մեր հազարավոր երեխաներին։

Եթե Արցախն էլ չէ, Հայաստանը, ինչպես պնդում է Լավրովը,

երկար տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի շուրջ յոթ շրջան, դրանք պահելու նպատակը ո՞րն էր, եթե ըստ Լավրովի, նրանք Ձեզ առաջարկել էին բազմաթիվ տարբերակներ, որոնց Դուք այդքան էլ դրական չեք ընկալել՝ ցանկանալով պահպանել տարածքները, որոնց երբեք չեք հավակնել։

Այսինքն՝ Ռուսաստանի դեմ լինելու պարագայում Դուք մտածում էիք, որ հասնելու եք Արցախի անկախության միջազգային ճանաչմա՞նը, ու Լավրովի պնդմամբ՝ օկուպացված տարածքներն էլ չէիք վերադարձնե՞լու։

Ավելի ուշ ավելի հանգամանալից ու համակարգված կանդրադառնամ այս հարցին, սակայն այս պահն ընդամենը մի արձանագրում․

Արցախի հարցը պատրվակ դարձրած ու այն մշտապես շահարկած, մեր հաղթանակը մսխած և իրատեսությամբ պայմանավորված Արցախի խնդրի լուծումը վիժեցրած, Արցախի հարցը մշտապես շահարկելով Հայաստանւմ ու Արցախում իշխանությունը տարիներ շարունակ զավթած, Հայաստանն ու Արցախը թալանած, մեր ժողովրդին այս դառը պարտությանն ու ստորացված վիճակին հասցրած ցանկացած ոք վաղ թե ուշ պետական դավաճանության հոդվածով դատվելու է»,- գրել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորիկ Նորիկյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պետք է փորձենք առավելագույնը քաղել այդ հանդիպումներից․ Ռաֆայել Նազարյան

Հաջորդը

Շարմազանովը պատասխանել է Լավրովին

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել

Գլխավոր շտաբը վերլուծություն է տարածել ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին  հայտարարության վերաբերյալ:…
Դիտել

Քննարկվել է Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման հարցը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման…
Դիտել

Ներկայումս ԵՄ դիտորդական առաքելությունը աշխատում է նախատեսված վեց օպերատիվ կենտրոններից հինգում

«Մինչ այժմ Տավուշը կառավարվում էր Մարտունու օպերատիվ կենտրոնի կողմից։ Անմիջապես Իջևանում օպերատիվ կենտրոնի առկայությունը մեզ թույլ կտա ավելի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share