Կայացել է անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի նիստը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից։

Փոխնախարար Գրիգորյանը ողջունել է նիստի մասնակիցներին և շեշտել, որ Խորհրդի նիստերը միտված են անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա բացերը վեր հանելուն և դրանց ինստիտուցիոնալ լուծումներ տալուն:

Փոխնախարարն անդրադարձել է անչափահասների համար՝ համավարակով և պատերազմով պայմանավորված վերջին շրջանում առաջացած մարտահրավերներին՝ սոցիալական խնդիրներ, կյանքի իրավունքի ապահովում, և հավելել, որ համավարակի, պատերազմի և տեղահանության ազդեցությունն իրենց վրա կրող երեխաների իրավունքների պաշտպանության հարցերն այսւոհետ «կարմիր թելի» նման պետք է անցնեն նախատեսվող պետական սոցիալական բոլոր ծրագրերում:

Փոխնախարարն առանձնացրել է նաև քաղաքացիական օրենսդրության խնդիրները և նշել, որ դրանք պետք է դիտարկել որպես քննարկումների օրակարգի առանցք:

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանն իր հերթին նիստի մասնակիցներին ամփոփ ներկայացրել է ՊՈԱԿ-ի կատարած մեկ տարվա աշխատանքները՝ ընդգծելով, որ, պայմանավորված նախորդ տարվա մարտահրավերներով, զարգացման բոլոր ծրագրերը վերափոխվել են հումանիտար ուղղվածության:

Այնուհետև, Նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի  ոլորտի  քաղաքականության մշակման  վարչության պետ Արփինե Սարգսյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է Քրեական և Քրեական դատավարության ընդունված նոր օրենսգրքերի՝ քննչական և դատավարական գործողություններում կատարված փոփոխությունները, որտեղ էականորեն լավարկվել է անչափահասների իրավունքների պաշտպանությունը:

Հաջորդիվ, տեղի է ունեցել հարցուպատասխան միջգերատեսչական Խորհրդի նիստի մասնակիցների միջև:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լիլիթ Մակունցը Դեյվիդ Վալադաոյին ներկայացրել է ԼՂ հումանիտար ճգնաժամը

Հաջորդը

Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) կալանավորվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Իսրայելը պատրաստ է ռուսաստանցի հրեաներին դուրս բերել երկրից

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդն ու իսրայելական El-Al ավիաընկերության ղեկավարը խորհրդակցություններ են անցկացրել Ռուսաստանից Իսրայել չվերթների թվի հնարավոր ավելացման…
Դիտել

Երևանի 2023թ. բյուջեի վերաբերյալ անցկացվել է հանրային բաց լսում

Երևանի 2023թ. բյուջեի և զարգացման ծրագրի, համայնքում տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերի…
Դիտել

ԱՀԿ-ն Բրազիլիան անվանել է COVID-19-ի էպիկենտրոն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Բրազիլիան անվանել է կորոնավիրուսի էպիկենտրոն: Այս մասին հաղորդում է Reuters-ը: ԱՀԿ համաճարակաբան Մարիա վան Կերխովեն…
Դիտել

Patriot համակարգերի փոխանցումը Կիևին կմեկնարկի մոտ ապագայում. Ուկրաինայի ԱԳ նախարար

Ամերիկյան արտադրության հակաօդային պաշտպանության Patriot համակարգերը Ուկրաինային կփոխանցվեն մոտ ապագայում։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտարարել է Ուկրաինայի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share