Բյուրականի աստղադիտարանը հյուրընկալել էր Extraordinary Travel Festival-ի մասնակիցներին

Հոկտեմբերի 17-ին Բյուրականի աստղադիտարանը հյուրընկալել էր Հայաստանում կայացած Extraordinary Travel Festival-ի մասնակիցներին։ Աշխարհի 28 ճամփորդասեր, որոնցից շատերն արդեն հասցրել են լինել 100-ից ավելի երկրներում, եկել էին բացահայտելու ՀՀ Ազգային արժեք հանդիսացող աստղադիտարանը։

Այցի շրջանակներում ճանապարհորդները հանդիպեցին ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի հետ, այնուհետև այցելեցին 1մ հայելու տրամագծով Շմիդտի և 2,6մ հայելու տրամագծով աստղադիտակներ։

Այցելուներին ներկայացվեցին ԲԱ պատմության հետաքրքրաշարժ մասնավորապես, թե ինչպես է Վիկտոր Համբարձումյանին հաջողվել Հայաստանում տեղադրել 2․6մ աստղադիտակը, որը, ըստ այն ժամանակ գործող ԽՍՀՄ-ում սահմանված կարգի, չպետք է տեղադրվեր ՌԽՖՍՀ-ից դուրս, թե ինչպես է Բյուրականում հայտնվել Ադոլֆ Հիտլերի կողմից Բենիտո Մուսոլինիին նվիրած աստղադիտակը, թե ինչպես է Բենիամին Մարգարյանին հաջողվել իրականացնել մի շրջահայություն, որը հետագայում հայտնվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում, թե որքան պաշտոնական կարգավիճակներ է կրում ԲԱ-ն, թե ինչպես է ԲԱ-ն ստեղծել նոր տարածաշրջան և թե ինչպես է հնարավոր գոյատևել ներկայիս միջազգային խիստ մրցակցության պայմաններում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահն անթույլատրելի է համարել ՀՀ սուվերեն տարածք ներխուժումը 

Հաջորդը

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Իրանի մաքսային ծառայության ղեկավարին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը դեկտեմբերի 9-ին հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի…
Դիտել

Կհնչեն Հայոց Եկեղեցու բոլոր տաճարների զանգերը

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ ապրիլի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share