Գազալցակայանները կտուգանվեն չվկայագրված գազաբալոնները լիցքավորելու պարագայում

Հայաստանում օգոստոսի 1-ից   տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը նշեց, որ եթե գազալցակայանները կխախտեն օրենքը ու կլիցքավորեն ավտոմեքենաները, ապա կտուգանվեն։

«Վարորդի համար տուգանք նախատեսված չէ: Տուգանվելու է գազալցակայանը, եթե լիցքավորի վկայագրում չունեցող գազաբալոնը: Տուգանքի չափերը հստակ սահմանված են  վարչական իրավախախտումների մասին օրենքում: Առաջին անգամ խախտումն արձանագրվելու դեպքում տուգանքը սահմանված է 200 հազար դրամ»,-ասաց նա:

Այն վարորդները, որոնք դեռ չեն իրականացրել իրենց տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների վկայագրումը, պետք է մոտենան լիցենզավորված կայաններ գործընթացը կազմակերպելու համար: Կայանների ցանկը տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում: Վկայագիրը կտրամադրվի թղթային տարբերակով:

«Իհարկե, պատրաստվել է համապատասխան թվային համակարգ, որով գազաբալոնների վկայագրումը ստուգելու հնարավորություն են ունենալու գազալցակայանների աշխատակիցները, սակայն խորհուրդ ենք տալիս վարորդներին գազալցակայաններ մոտենալիս սկզբնական փուլում, ամեն դեպքում, ձեռքի տակ ունենալ թղթային տարբերակը»,-ասաց Խաչիկ Սողոմոնյանը:

Գազաբալոնների տվյալների շտեմարանն ամբողջությամբ պատրաստ է, գազալցակայանների զգալի հատվածն արդեն միացել է համակարգին: Խաչիկ Սողոմոնյանը նշեց, որ այդ առումով խնդիրներ չկան, տեխնիկական առումով պատրաստ են:

Մյուս կողմից կան խնդիրներ նշված ժամկետում վկայագրման գործընթացն ավարտին հասցնելու հետ կապված: Ավանդույթի համաձայն բազմաթիվ վարորդներ գազաբալոնների վկայագրումը թողել են վերջին օրվան ու հիմա վկայագրման կայաններում բավական մեծ ծավալի հերթեր են: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կայաններն առիթից օգտվում են ու գները բարձրացնում են: Ի՞նչ է անում նախարարությունը իրավիճակը կարգավորելու համար: Նախ Խաչիկ Սողոմոնյանը նշեց, որ գնային առումով կառավարությունը չի կարող ազդեցություն ունենալ, դա շուկան պետք է կարգավորի: Ինչ վերաբերում է հերթերին, ապա նախարարության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ գազաբալոնների վկայագրում կատարող կազմակերպությունների ցանկը կընդլայնվի:

«Այն ընկերությունները, որոնք ցանկանում են նման գործունեությամբ զբաղվել, լիցենզիա ստանալ, մենք փորձում ենք աջակցել: Գործընթացն արագ կազմակերպում ենք ապահովելու կայանների բաշխվածությունը Հանրապետության տարածքով: Արդեն ունենք հայտեր մարզերից»,-ասաց նա:

Ներկայում գործում է 23 լիցենզավորված կազմակերպություն, որոնք չեն ծածկում Հանրապետության տարածքը: Կան մարզեր, որ ընդհանրապես նման կազմակերպություն չկա, որոշ մազերում էլ մեկ կամ երկու նման կազմակերպություն է գործում: Կա մտավախություն, որ մինչև օգոստոսի 1-ը շատերը չեն հասցնի ավարտել գազաբալոնների վկայագրման գործընթացը: Արդյո՞ք նոր կարգավորումների ժամկետի երկարաձգում սպասվում է:

«Այս հարցը բազմիս քննարկվել է, կարծում ենք, որ ժամկետների երկարաձգումը լուծում չէ: Եթե այս պահին երկարաձգվեց մինչև, օրինակ, դեկտեմբերի 1-ը, միևնույն է կրկին թողնելու են վերջին օրվան»,-հավելեց Խաչիկ Սողոմոնյանը:

Թե Հանրապետությունում որքան ավտոմեքենա է շահագործվում գազաբալոնով, նման տվյալներ չկան: Նախարարության ներկայացուցիչը հույս հայտնեց, որ այս գործընթացը կտա նաև այդ հարցի պատասխանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը հանդես է գալու Բահրեյնի դրոշի ներքո

Հաջորդը

Կայացավ գազաբալոնների վկայագրման 23-րդ լիցենզավորված կայանի բացումը. ՏԿԵ նախարարը ծանոթացավ սարքավորումներին

Առնչվող նյութեր
Դիտել

Էդմոն Մարուքյանի ակնկալիքը՝ միջազգային հանրությունից

Միջազգային հանրությունից ակնկալում ենք, որպեսզի ձեռնարկվեն համապատասխան քաղաքական միջոցներ ինչի արդյունքում Ադրբեջանի զորքերը կազատեն Հայաստանի տարածքի օկուպացված հատվածը:…
Դիտել

Գեղարքունիքում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ընտրական հանցագործության 17 հաղորդում է ստացվել

ՀՀ գլխավոր դատախազության կողմից դիտարկան է ենթարկվել նաև 2021թ. դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սևան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share