Գերիների վերադարձը հետաձգվում է

Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ 

«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ այսօր Բաքվից վերադարձվելու է գերիների հերթական խումբը։ Գերիների հարազատները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանի տարածքում՝ դիմավորելու Բաքվից ժամանող օդանավը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ

Հաջորդը

Հայտնաբերվել է եւս 9 աճյուն

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող…
Դիտել

Վեդիի ՀՓՋ-ն համալրվել է «Ուրալ-5557» հրշեջ-փրկարարական ավտոմեքենայով

Արտակարգ իրավիճակների նախարարության Արարատի մարզային փրկարարական վարչության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատը համալրվել է «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ-փրկարարական ավտոմեքենայով: Հանձնման արարողությանը…
Դիտել

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է շվեյցարիահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում Ցյուրիխում աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել հայկական համայնքի մի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share