Գիտության ֆինանսավորումը կավելանա ավելի քան 83 տոկոսով

Հայաստանում նախատեսվում է 2022 թվականին գիտության ֆինանսավորման ուղղությամբ հատկացնել 83 տոկոսով ավելի գումար։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

«Մեր պետության հարատևությունն ապահովելու համար անհրաժեշտ են երկարաժամկետ ներդրումներ գիտության և կրթության բնագավառում, ինչը մեզ համար չափազանց կարևոր առաջնահերթություն է:  2022-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվող գումարն աճելու է 27 տոկոսով։ Այստեղ են կրթական օբյեկտների շինարարության և նախագծման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները, որով շարունակվելու է ներկայում ընթացող շինարարական աշխատանքները և նախագծվելու են բազմաթիվ նոր ուսումնական հաստատություններ»,-նշել է Փաշինյանը:

Այսօրվա դրությամբ 76 դպրոց և 51 մանկապարտեզ արդեն գտնվում են կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման փուլում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊԵԿ-ը բացահայտել է փաստաթղթավորման պահանջի խախտման դեպքեր

Հաջորդը

Հունվարի 1-ից սկսած ծնված ամեն երրորդ և հաջորդ երեխան կստանա ամսական 50 հազար դրամ աջակցություն

Առնչվող նյութեր
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 90 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկյացրել է կորոնվիրուսային Հունվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ. 90 նոր դեպք4036 թեստավորում203 առողջացած3 մահվան դեպք:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share