Գյումրին և ֆրանսիական Մոն դը Մարսանը կհռչակվեն քույր քաղաքներ

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Մոն-դը-Մարսանի քաղաքապետ Շառլ Դայոյի հրավերով, մարտի 21-ին մասնակցել և ելույթով հանդես է եկել մարտի 21-ից ապրիլի 3-ը Մոն-դը-Մարսանում «Երազ» խորագրով Հայաստանին նվիրված երկշաբաթյա փառատոնի պաշտոնական բացմանը:

Պաշտոնական արարողությանը ներկա էին Մոն-դը-Մարսանի քաղաքապետ Շառլ Դայոն, Լե Լանդ դեպարտամենտի խորհրդի անդամներ, Մոն-դը-Մարսանի Գասկոն թատրոնի տնօրեն, փառատոնի նախագահ Անտուան Գարիելը, ֆրանսահայ դրամատուրգ, դերասան, «Մոլիեր» թատերական մրցանակի քառակի դափնեկիր Սիմոն Աբգարյանը:

Իր ելույթում դեսպան Տոլմաջյանը ողջունել է Մոն-դը-Մարսանի քաղաքային իշխանությունների ջանքերով կազմակերպված և հայկական մշակույթն ու պատմությունը մի քանի տասնյակ միջոցառումներով ներկայացնող երկշաբաթյա փառատոնը, որն ավանդական ֆրանսահայ համայնք չունեցող Նուվել Աքիտեն (Նոր Ակվիտանիա) շրջանում հայ-ֆրանսիական բազմադարյա բարեկամության նոր կամուրջ է ավելացնում՝ սեփական նպաստը բերելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների շարունակական ամրապնդմանը:

Երկշաբաթյա տևողությամբ «Երազ» փառատոնի շրջանակում նախատեսված են, մասնավորապես, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի ցուցանմուշների, ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռաստ-Կլանի ստեղծագործությունների, ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի ցուցադրությունները, ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի, ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանի, «Լադանիվա» երաժշտական համույթի, դաշնակահարուհի, ջազ երգչուհի Մաշա Ղարիբյանի ելույթները, ֆրանսահայ թատրոնի և կինոյի գործիչներ Սիմոն Աբգարյանի, Ռոբեր Գեդիկյանի, Նորա Մարտիրոսյանի, Սերժ Ավետիքյանի, Լևոն Մինասյանի հեղինակած և նրանց մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրությունները, «Երազ» պարային համույթի, ֆրանսահայ գրող, դերասանուհի Կորին Զարզավաջյանի պիեսի ցուցադրությունը, ինչպես նաև հայ մշակույթի, պատմության, Արցախի հիմնահարցի և 2020թ. աշնան պատերազմի աշխարհաքաղաքական մարտահրավերների վերաբերյալ կլոր-սեղանների կազմակերպում՝ Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի, պատմաբան, քաղաքագետ, հայագետներ՝ Ժան-Պիեռ Մահեի, Ժերար Դեդեյանի, Ռայմոն Գևորգյանի, Ժերար Շալիանի, Կայծ Մինասյանի, Տիգրան Եգավյանի, լրագրող, գրողներ Վալերի Թորանյանի, Ժան-Քրիստոֆ Բուիսոնի, Սիլվեն Տեսոնի, Միշել Օնֆրեի, Եվրախորհրդարանի անդամ Ֆրանսուա-Քզավիե Բելամիի մասնակցությամբ։

Ապրիլի 2-ին Մոն-դը-Մարսանում տեղի է ունենալու Գյումրի քաղաքի կողմից Մոն դը Մարսանին նվեր ընծայված հայկական խաչքար-ցայտաղբյուրի պաշտոնական բացումը, որի ընթացքում համապատասխան համաձայնագրի ստորագրմամբ Գյումրին և Մոն դը Մարսանը հռչակվելու են քույր քաղաքներ։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անասնահամաճարակային մշտադիտարկում է սկսվել բոլոր սպանդանոցներում

Հաջորդը

Ուկրաինայի հետ բանակցությունները բարդ են ընթանում. Լավրով

Առնչվող նյութեր
Դիտել

Բացահայտվել է չհայտարարագրված ապրանքների ներմուծման նոր դեպք

Վերջին շրջանում նկատելի են դարձել  երկրի սահմանային անցակետերը հատող բեռնատարների մաքսային հայտարարագրերում ապրանքների ծագման վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության…
Դիտել

Հայկական կողմը վերահաստատում է, որ ցանկանում է կառուցողական խոսակցություն Ադրբեջանի հետ. Արարատ Միրզոյան

Հայկական կողմը վերահաստատում է, որ ցանկանում է կառուցողական խոսակցություն Ադրբեջանի հետ և բոլոր հարցերի լուծում՝ նպատակ ունենալով խաղաղություն…
Դիտել

ՀԱՊԿ-ն իրավիճակը Հայաստանի հարավում գնահատում է որպես Ադրբեջանի հետ սահմանային միջադեպ. Ստանիսլավ Զաս

Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, « սահմանային միջադեպ» է և չի ներառված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share